Կայանցավ «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի ամփոփիչ ասուլիսը

ասուլիսԱպրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Ջիլավյանի և համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքների արդյունքները: Ասուլիսին ներկա էին նաև համաժողովին մասնակից սփյուռքահայ երիտասարդները: Վ. Ջիլավյանը հաջողված համարեց համաժողովի ընթացքը, քանի որ այն կատարեց իր առաքելությունը և ծառայեց իր նպատակին: Համաժողովն անցկացվեց Երևանում ապրիլի 22-25՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ:
Ա. Մխիթարյանը թվերի տեսքով ներկայացրեց համաժողովի արդյունքները: Համաժողովին մասնակցել են շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից, որոնցից 200-ը Սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող հայ երիտասարդներն են: Համաժողովին հնչել է մոտ 50 ելույթ, թեմատիկ նիստերին՝ մոտ 75 ելույթ: Համաժողովի աշխատանքներն ընթացան 3 թեմատիկ նիստերով՝ նվիրված լեզվամշակութային, երիտասարդության հիմնախնդիրներին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացվող միջոցառումների քննարկմանը:
Սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար համաժողովի ընթացքում անցկացվեց ազգային պարի դաս, մասնակիցների համար կազմակերպվեց «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Համաժողովի երկրորդ օրը թեմատիկ նիստերից հետո երիտասարդները մասնակցեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթին, ծաղիկներ դրեցին անմար կրակի շուրջ՝ մասնակցելով Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Սփյուռքի այգում մասնակցեցին ծառատունկի:
Ա. Մխիթարյանը տեղեկացրեց, որ համաժողովի ծրագրի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային ժողով և կառավարություն, որտեղ հնարավորություն ունեցան Հայաստանի իշխանությունների առջև բարձրացնելու ազգային նշանակության և Սփյուռքին հետաքրքրող այլ հարցեր: Համաժողովի աշխատանքների ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն, որում հնչում է կոչ՝ սովորելու, խոսելու և տարածելու հայերենը՝ որպես Հայրենիքի և Սփյուռքի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման կարևորագույն նախապայման: Համաժողովն անցկացվեց Հայաստանում գործող շուրջ 20 երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
Համաժողովի աշխատանքներից զատ հնչած առաջարկների շուրջ երիտասարդների հետ կլոր սեղան-քննարկում է անցկացվել ՀՀ սփյուռքի նախարարությունում: Մասնակիներն առաջարկ հնչեցրին «Հայերենն իմ սրտում է» համաժողովի մեկնարկի օրը հռչակել որպես հայ երիտասարդի օր:
Սփյուռքահայ երիտասարդները, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը հայապահպանությանն ուղղված հերթական նախաձեռնության համար, արձանագրեցին, որ համաժողովն ավարտվեց, սակայն նոր թափ ստացավ Հայրենիքի և Սփյուռքի միջև համագործակցությունը, և սկսվեց համաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ժամանակը: Նման ձեռնարկները նպաստում են ոչ միայն Հայրենիք – Սփյուռք, այլև Սփյուռք – Սփյուռք կապերի ամրապնդմանը:

 
Դիտել են 77 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info