ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման օգտին:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ամերիկյան պատվիրակության անդամներից մեկը Հիլարի Քլինթոնի` Թուրքիա կատարած այցի արդյունքներով:
Շաբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ: Բոլոր հանդիպումներին Քլինթոնը անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների թեմային, ասել է ամերիկացի դիվանագետը:
Նա նշել է, որ Հիլարի Քլինթոնը Անկարային ոչ միայն կոչ է արել «աջակցել եւ առաջ տանել Թուրքիայի խորհրդարանում «խցանված» արձանագրությունները, այլեւ ավելի լայն կապեր հաստատել Հայաստանի հետ` վստահություն ամրապնդելու նպատակով, ինչը ի վերջո կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների վերականգմանը: