Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հուլիսի 15-ին չբացահայտված հանգամանքներում զոհվել է 34-ամյա զինծառայող Անդրեյ Հարությունյանը:
Կատարվածի մանրամասները դեռ պարզվում են:
Հուլիսի 9-ից 16-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շուրջ 200 անգամ խախտել է զինադադարի ռեժիմը:
ԼՂ դիրքերի ուղղությամբ արձակվել է 850 կրակոց, այդ թվում` գնդացիրներից եւ դիպուկահար հրացաններից:
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից նշել են, որ ԼՂՀ ՊԲ-ի սահմանային ստորաբաժանումները շարունակում են վերահսկել իրավիճակը սահմանային գծում եւ չեն պատասխանում սադրանքներին: