Աստղագուշակ 13.05-19.05-2013

astxagushakԽոյ-Ձեզ մոտ այս շաբաթ ամեն ինչ բարեհաջող կդասավորվի, ոչ մի անսպասելի դեպք, ոչ մի ցնցում։ Իրադարձությունների հաջող ընթացքը կստիպի որոշ բաներ ինքնահոսի մատնել. ինչն էլ. հավանական է. կհանգեցնի հիասթափութ)ան։ Չնայած թվացյալ հանգստությանը, ուշադիր եղեք և սխալներ թույլ մի տվեք։ Շաբաթվա վերջին հետաքրքիր հանդիպում Է սպասվում։

Ցուլ-Կգտնվեն մարդիկ, ովքեր, կամա թե ակամա, Ձեզ կհանեն հավասարակշռությունից՛ ստիպելով ապրել հիասթափության պահեր։ Աշխատեք չտրվել էմոցիաներին և տիրապետեք ձեզ։ Առաջ կգան նաև դրամական հարցերի հետ կապված պրոբլեմներ։ Շաբաթվա երկրորդ կեսին սպասվող ուղևորությունը բարեհաջող կավարտվի, դուք կհասնեք ցանկալիին։

Երկվորյակներ-Աշխատավայրում առանձնակի փոփոխություններ չեն սպասվում։ Առավել կարևոր իրադարձությունները տեղի կունենան տանը։ Շաբաթվա վերջին ցանկություն կզգացվի դրամը ծախսել ընտանիքի կարիքների համար։ Իսկ մինչ այդ՛ լավ կլիներ խորհրդակցել ընտանիքի ավագ անդամների հետ, այլապես հե­տագայում անհամաձայնություններ կսպասվեն։

Խեցգետին-Խեցգետիններն առաջիկա շաբաթը կնվիրեն ընկերների և մտերիմների հետ շփմանը։ Աշխատավայրում ամեն ինչ հանգիստ է. իսկ ահա ընտանեկան կյանքն ուշադրություն Է պահանջում։ Շաբաթվա կեսին վատ տրամադրությունը տեղի կտա և կրկին ցանկություն կզգացվի ուրախությամբ նայել կյանքին։ Հիշեք, լավ տրամադրությունը գործի կեսն է։

Առյուծ-Շաբաթը բավական հաջող է Առյուծների համար։ Նրանք լի են ուժով, նոր գործ սկսելու անկասելի եռանդով։ Շատերը կզարմացնեն շրջապատողներին։ Առաջնորդի դերի ստանձնումը այս շաբաթ նրանց Է տրված։ Ամեն դեպքում, չպետք Է մոռանալ ընտանիքի՛ հատկապես կրտսեր անդամներին։ Հաճելին մատուցեք նրանց։

Կույս-Կույսերին խորհուրդ է տրվում հստակություն մտցնել ապագա ծրագրերում։ Այժմ, քան երբևէ, կկարողանաք ճիշտ և հստակ որոշումներ ընդունել։ Շաբաթվա կեսին որոշ իրավիճակներ կփոխվեն: Աշխատեք բծախնդրորեն վերաբերվել, թեկուզ, ասենք, սիրելիի հետ հարաբերություններում։

Կշեռք-Կշեռքներին սպասվում է դժվարին ժամանակաշրջան։ Ձեզ կզգաք չբավարարված, ձեր ցանկությունները կարոդ են չհամընկնել հնարավորությունների հետ, այստեղից էլ առաջ կգան որոշ տհաճություններ։ Աշխատեք չափից ավելի քննադատաբար չվերաբերվել ինքներդ ձեզ և շրջապատողներին։ Շաբաթվա վերջին ամեն ինչ կհանդարտվի:

Կարիճ-Արդյունավետ աշխատանքը վերջապես պտուղներ կտա։ Իհարկե, դուք կդժվարանաք ամեն ինչ միանգամից անել, ուստի հնարավոր է, որ խուճապի մատնվեք։ Դրանից խուսափելու լավագույն միջոցը գործերը հերթականությամբ գրի առնելն ու ըստ կարևորության իրագործելն է։ Այդպես դուք կկարողանաք ցանկալի արդյունքի հասնել։

Աղեղնավոր-Սպասվում է հաջող շաբաթ։ Այս շրջանում ձեռնարկած գործերն անպատճառ բարեհաջող կավարտվեն։ Անսպասելի կամ նախօրոք չծրագրված իրադարձություններ տեղի չեն ունենա։ Վստահաբար կարոդ եք հույսը դնել ընկերոջ վրա, նա ձեզ չի հիասթափեցնի։ Աշխատանքում ցուցաբերած ակտիվությունն ըստ արժանվույն կգնահատվի վերադասի կողմից։

Այծեղջյուր-Շաբաթը կարոդ է շատ կարևոր լինել, քանզի այն ողջ տարվա ծրագրերի իրագործման սկզիբն է հանդիսանալու։ Աշխատեք ժամանակն անցկացնել այնպես, ինչպես ինքներդ կցանկանաք, վերջապես դուք ազատ եք, առանց բարդույթների և., երջանիկ։ Մի վիճեք, պարտքեր մի վերցրեք, փորձություններն այժմ ձեզ համար չեն:

Ջրհոս- Ողջ շաբաթ Ջրհոսները ստիպված կլինեն խճճված հարցերի կծիկը քանդել և պարզել թյուրիմացությունները։ Համենայն– դեպս. նրանք տխրելու առիթ չեն տա։ Ոմանց նոր աշխատանք կառաջարկվեն։ Միայն թե հիշեք` ամեն նոր գործ խորհուրդ է տրվում սկսել շաբաթվա երկրորդ կեսից։ Հիմա հանգստանալու ժամանակը չէ, այլ առաջ գնալու շրջան է։

Ձկներ-Ամեն փայլող առարկա ոսկի չէ։ Դա Ձկները կհասկանան գալիք շաբաթվա ընթացքում։ Առաջարկները, որ կստանաք տարբեր աղբյուրներից, հարկ է հարյուր անգամ ստուգել և կշռադատել։ Գուցե անհետաքրքիր թվացող առաջարկն առավել եկամտաբեր լինի և աշխատանքային վերելքի սկիզբ հանդիսանա։ Այնպես որ, ոչինչ չպետք է աչքաթոդ անել։

 
Դիտել են 478 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info