Հայաստանի դպրոցներում մինչեւ տարեվերջ ինտերնետի հասանելիության ցուցանիշը պետք է հասցվի 98%-ի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի “Դասարան անիվների վրա” նախաձեռնությունը նպատակ ունի քարոզել մեդիակրթությունը Հայաստանի մարզերում:

Այս մասին այսօր ասել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` նշելով, որ իրենք նպատակ ունեն փոխանցել իրենց փորձը “ Նոթբուքն ինձ դասընկեր” ծրագրի շրջանակներում:

Նրա խոսքերով, մարզերի ուսուցիչներին եւ աշակերտներին ծրագրի մեջ ներգրավվելը հնարավորություն կտա մեդիակրթության բովանդակությունը լրացնել նոր հայրենագիտությամբ եւ նոր կապեր հաստատել կրթական փոխանակումների համար:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ասել է, որ կրթահամալիրը ծրագրի միջոցով տարածում է “նոր հեղափոխական գաղափար”:

“Հանրակրթության որակի բարձրացման գերակա ուղղություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը դպրոցներում: Եթե 2009-ին մեկ համակարգչից օգտվում էր 36 աշակերտ, ապա այսօր մեկ համակարգչից օգտվում է 22 երեխա: Ցուցանիշը բարելավվել է: Մինչեւ տարեվերջ դպրոցների համար ինտերնետի 65% ծածկույթ ցուցանիշը պետք է հասցնենք 98%-ի”,-ասել է կրթության նախարարը` հավելելով, որ դա կնպաստի հայալեզու կրթական բովանդակության հարստացմանը:

“Դասարան անիվների վրա” նախագիծն անցնելու է Երեւան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ-Ասկերան-Ամարաս-Գանձասար-Տաթեւ-Նորավանք երթուղով:

 
Դիտել են 39 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info