Աստղագուշակ 20.05-26.05.2013

astxagushak5Խոյ-Շաբաթվա առաջին կեսին ստիպված կլինեք տքնել, երկրորդ կեսը առավելապես հագեցած կլինի հույզերով: Չորեքշաբթին բավական արգասաբեր օր է: Հնարավոր է` նոր գործընկերը օգնության կարիք զգա. մի հրաժարվեք , այդպիսով նոր հեռանկարներ կբացվեն ձեզ համար: Առանց ափսոսալու հրաժարվեք հնից ու առաջ շարժվեք:

Ցուլ-Աշխատանքն առանց այն էլ շատ է, նոր գործեր հանձն մի առեք: Մտահղացածն իրականացնելու համար բարենպաստ պահ է: Շաբաթվա առաջին կեսին, թերևս, անհանգստություն պատճառեն անցած գնացած իրադարձությունների մանր-մունր հետևանքները. մի արձագանքեք : Հինգշաբթի զսպեք զայրույթը, ուրբաթ խուսափեք վեճերից:

Երկվորյակներ-Ձեզ համար շատ բարենպաստ իրավիճակ կստեղծվի, հարկ է միայն օգտվել դրանից: Ձեռնամուխ եղեք նոր կարևոր առաջադրանքի իրականացմանը: Ծանոթությունների, հանդիպումների, գնումների համար լավ լավ ժամանակ է: Չորեքշաբթի անակնկալ է սպասվում, հինգշաբթին անցկացրեք մտերիմների շրջապատում:

Խեցգետին-Իրադարձությունների կենտրոնում կգտնվեք, ավելին, ստիպված կլինեք ձեր պատասխանատվությամբ արագ որոշումներ ընդունել: Մոտ ապագան կախված կլինի այն բանից , թե որքան գործ եք հասցրել կատարել այս շաբաթ: Հետևեք ձեր խոսքին, սուր և վիրավորական դիտողություններ մի արեք:

Առյուծ- Քննադատաբար և իրականության պրիզմայի միջով քննեք ծրագրերը: Երեքշաբթի ուղևորություններն ու գործողումները հաջող կանցնեն: Օրը բարենպաստ է գիտելիքներ կուտակելու համար: Առատաձեռն եղեք և լիուլի վարձահատույց կլինեք: Չորեքշաբթի հանգստացեք, վերականգնեք ծախսած ուժերը:

Կույս- Շաբաթասկզբին կայծակնային արագությամբ կկարողանաք լուծել ծագած պրոբլեմները: Եռանդը չնվազեցնելու դեպքում փայլուն հեռանկարներ կբացվեն: Ականջալուր եղեք ներքին ձայնին. Այն կօգնի ճիշտ որոշում ընդունել: Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք բիզնես գործընկերների հետ կոնֆլիկտներից:

Կշեռք-Ուղևորությունները, շփումները սաստիկ կհոգնեցնեն: Ստիպված կլինեք ապավինել միայն սեփական ուժերին: երկուշաբթի զբաղվեք վաղուց հետաձգած դժվարին գործով: Չորեքշաբթի ձեռք բերած աշխատանքային լավ տեմպը հնարավորինս երկար պահպանեք: Կիրակի մտերիմները օգնություն կխնդրեն ձեզանից:

Կարիճ- Հակառակորդներին համախոհներ դարձնելու եզակի հնարավորություն կընձեռնվի: Շաբաթվա առաջին կեսին կարևոր իրադարձություններ ու նորություններ են սպասվում: Հնարավոր են նաև ուղևություններ: Ուրբաթ մի հավատացեք ասեկոսներին , ձեր հեղինակությանը, միևնույն է, դրանք չեն սպառնա:

Աղեղնավոր- Հաջող շաբաթ է, բայց հարկ կլինի կենտրոնանալ և թուլանալ: Երկուշաբթի իրադարձությունների հորձանուտում <<չխեղդվելու>> համար խորաթափանցություն պիտի հանդես բերեք: Հինգշաբթի ոչ տեղին ասված խոսքը կոլեկտիվում լարվածություն կառաջացնի, այնպես ,որ ավելի լավ է լռեք:

Այծեղջյուր- Ցանկացած հարցով կարող եք խորհուրդ տալ. Պրոֆեսիոնալ եք, միայն թե աստղային հիվանդությամբ վարակվելու վտանգ կա: Գործով ապացուցեք ձեր նվաճումները, և դա պիտի անեք ողջ շաբաթվա ընթացքում: Շաբաթ օրը հանգստացեք ընտանիքի շրջապատում:

Ջրհոս- Գաղափարներն ու մտահղացումները կյանքի կոչելու համար համախոհների կարիք ունեք: Լսեք ներքին ձային, այդպիսով կխուսափեք շատ ու շատ սխալներից: Այս շաբաթ, թերևս լուծվեն բոլոր կոնֆլիկտները: Չորեքշաբթի վեճերի մեջ մի մտեք, օրը նպաստավոր է կարիերայի առաջընթացի համար:

Ձկներ- Ավելորդ համեստությունը մի կողմ դրեք , արժանվույնս գնահատեք ձեր դրական հատկանիշները և թույլ տվեք որ շրջապատողներն էլ այդպես վարվեն: Հնարավոր են փոփոխություններև անձնական և մասնագիտական գործերում: Հինգշաբթի մի խառնվեք վեճերին, շուտով դրանք իրենք իրենց կհարթվեն:

 
Դիտել են 604 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info