Beeline սմարթֆոնները կարելի է ձեռք բերել տարաժամկետ վճարման պայմանով

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline Blade եւ Beeline U8500 սմարթֆոնների վաճառքի մասին` տարաժամկետ վճարման պայմանով:

Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել ֆիզիկական անձիք, միանալով Beeline բջջային կապի հետվճարային սակագնային փաթեթներից որևէ մեկին, բացառությամբ «Քեզ համար Էքսկլյուզիվ» ՍՓ-ից: Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների գները, 12 ամսվա ընթացքում գումարը վճարելու պարագայում, կազմում են համապատասխանաբար 109980 և 103800 դրամ:

«ԱրմենՏել» ընկերության նոր առաջարկը ձևավորվել է ելնելով Beeline սմարթֆոնների դիմաց աստիճանաբար վճարելու հաճախորդների առաջարկություններից: Ընդառաջելով մեր հաճախորդներին, մենք ուրախ ենք հարմար պայմաններով առաջարկել բազմաֆունկցիոնալ սմարթֆոններ, այսպիսով հնարավորություն տալով առավելագույն հարմարավետությամբ օգտնել կապի միասնական օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների լայն ցանկից» – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ձեռք բերելով Beeline Blade սմարթֆոնը, հաճախորդը միանվագ վճարում է 21980 դրամ, իսկ մնացած 88000 դրամը` հավասար մասերով (ամիսը 8000 դրամ) հաջորդ 11 ամսվա ընթացքում: Beeline U8500-ի պարագայում առաջին վճարումը կազմում է 21300 դրամ, իսկ մնացած 82500 դրամը վճարվում է հավասար մասերով 11 ամսվա ընթացքում (ամիսը 7500 դրամ): Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր չունեն տարաժամկետ վճարումների ընթացիկ պարտավորություններ «ԱրմենՏել» ընկերությունից գնված հեռախոսների դիմաց:

 
Դիտել են 416 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info