Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան

F8W6523_1-300x200Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Տաթևիկ Սողոմոնյանն է, ում զանգահարել էր իր ընկերը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Տաթևիկը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:

«Տաթևիկը երկրորդ բաժանրդն է, ով Orange-ից անակնկալ տոմս է ստանում՝ պարզապես միջազգային զանգ ընդունելու համար: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:

 
Դիտել են 68 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info