«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ կայացավ «Համեցի՛ր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդեսը

beelineAM«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Համեցի´ր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես-միջոցառման անցկացման մասին: «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ 2013թ-ի հունիսի 1-ին ժամը 12:00-ին «Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում» ք.Երևան Աբովյան 16 հասցեում տեղի կունենա ցուցահանդես-միջոցառումը:

Ցուցահանդեսում ներկայացված են Մանկական զարգացման Հիմնադրամի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքները: «Համեցի´ր իմ աշխարհ» ծրագիրը մեկնարկել է 2013թ ապրիլի 1-ին: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների զարգացումը:

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը դա աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս համար պետք է հանդիսանա գերնպատակ: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը մեծ նշանակություն է տալիս այն ծրագրերին, որոնք նպաստում են հասարակության մեջ հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը: Ընկերությունն աջակցելով «Համեցի´ր իմ աշխարհ» ծրագրի անցկացմանը, օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին շփվել արվեստի և գեղեցիկի հետ, բացահայտել այն հսկայական մտավոր և ֆիզիկական ներուժը որով օժտված են նրանք` նպաստելով նրանց պայծառ ապագայի կերտմանը», – նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ն և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը: Միջոցառման հյուրերն են ՀՀ ԿԳՆ, ՀՀԱՍՀՆ-ի կանանց, ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության, Երևանի քաղաքպետարանի Երեխաների իրավուքների պաշտպանության բաժնի, Կրթության ազգային ինստիտուտի Հայաստանում գործող հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ և արվեստագետներ:

 
Դիտել են 244 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info