ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնին

Լիբանան (1)Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնին:
Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն ակտիվ համագործակցում է հայաշատ բոլոր երկրների դեսպանների հետ: «Լիբանանի հայ համայնքն ամենամեծ համայնքներից է և ուրախ ենք, որ Լիբանանում հայերի համար ստեղծված են լավ պայմաններ»,-նշեց նախարարը՝ ակնկալելով, որ արդեն հաջորդ տարի Հայաստանում կկայանա «Լիբանանի հայերի օրեր» մշակութային միջոցառումների շարք, որին էլ անմիջական մասնակցություն կունենա Հայաստանում Լիբանանի դեսպանությունը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշեց, որ ակնկալում է երկու երկրների միջև մշակութային, գիտական ակտիվ համագործակցություն և ուրախ է համագործակցության համար, քանի որ այն կարող է տարաբնույթ գործնական քայլերով ավելի ակտիվացնել համայնքային ու զբոսաշրջային կապերը: Նա հավելեց նաև, որ իր նախաձեռնությամբ Լիբանանում կհրատարկվի, ապա նաև Լիբանանում և Հայաստանում կտարածվի մի գրքույկ, որտեղ լիբանանահայերը կներկայացնեն իրենց աշխատանքն և ապրելակերպը: Դեսպանը նշեց նաև, որ շուտով ուղիղ չվերթներ կիրականացվեն Երևան-Բեյրութ-Երևան ուղղություններով, ինչն էլ առավել կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

 
Դիտել են 55 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info