Հանրապետության Ռազմական դատախազը հայտարարեց վերջին օրեին մեզ բոլորիս հետաքրքրող Գորիսյան դեպքերի մասին, որ մարզպետը դեպքի վայրում չի եղել

234235432Այն բանից հետք, երբ Հանրապետության Ռազմական դատախազը հայտարարեց վերջին օրեին մեզ բոլորիս հետաքրքրող Գորիսյան դեպքերի մասին, որ մարզպետը դեպքի վայրում չի եղել, կարծում եմ հանրային ուշադրության վեկտորը կտեղափոխվի դեպի օֆշորային սկանդալ: Ուղղակի մի բան է ինձ համար անհասկանալի. եթե նույնիսկ և Վարչապետը, և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը այս սկանդալի հետ կապված մարդիկ են, ինչին ես անձամբ խիստ կասկածում եմ ու գրեթե համոզված եմ, որ նման բան չկա, միթե այնքան միամիտ պիտի լինեին, որ նման մտադրություն ունենալով իսկ այդօրինակ ընկերությունը գրանցեին իրենց անուններով այն դեպքում, երբ որքան գիտեմ ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ նմանատիպ գործերի համար կիրառվում է միջնորդային մի ողջ ցանց իրական անձերին <<ծածկելու>> համար: Ամեն դեպքում առկա համընկնումներն ինձ համար կասկածելի են իրենց առկայությամբ արդեն: Ֆինանսական մախինացիաների դեպքում որքան գիտեմ զգուշավորությունը թիվ մեկ պայմանն է, իսկ այստեղ ուղղակի աղաղակող անզգուշություն կա. կարծես հիպեր-ինքանվստահություն ունեցող անձերի մասին է խոսք գնում ի դեմս Վարչապետի Կճոյան սրբազանի ու Ա. Սուքիասյանի: Ես ուղղակի անհավանական եմ համարում Կճոյան Սրբազանի մասնակցությունը, իբրև բարձրաստիճան եկեղեցականի, իսկ Վարչապետի ու Ա. Սուքիասյանի մասով`եթե ես ֆինանսիստ չլինելով հասկանում եմ այսքան բան, ապա փորձառու գործարարն ու ոչ պակաս փորձառու տնտեսագետը, ով առաջնորդում է մի ողջ պետության տնտեսությունը, կարծում եմ ինձանից ավելի լավ պիտի իմանային իրենց համար զուտ մասնագիտական նրբություններ: Այնպես, որ կարծես <<հանցագործները>> ուղղակի դեպքի վայրից հեռացել են իրենց մատնող հանցանշանները հատակին շաղ տալով: Ամեն դեպքում գալիս եմ այն համոզման, որ առկա է ուղղակի լավ կազմակերպված խարդավանք և չի բացառվում, որ հարգարժան լրագրողներն ակամա մեր երկրի ու ժողովրդի դեմ օտար ուժերի կողմից հյուսված մի նենգ քայլի ակամա բացահայտողներն են եղել: Չգիտես ինչու այս դեպքի խորքում հակված եմ տեսնելու աշխարհաքաղաքական վերջին վերաձևումների ստվերը: հատկապես այս դեպքում մենք պիտի լինենք առավել միասնական ու մեր պետության կողքին կանգնած` ի հեճուկս մե պետության դեմ ոտնձգություն կատարող ցանկացած մութ ուժերի:

Հեղինակ՝ Արման Հակոբ Գրիգորյան

 
Դիտել են 72 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info