Այս ամառ անվերջ խոսելու հնարավորություն Orange Խոսենքի բաժանորդների համար

Այսօրվանից մինչև օգոստոսի 31-ը Orange Խոսենք «Իմ ընկերները», «Իմ երկիրը», «Իմ համարները» և «Իմ ժամանակը» սակագնային պլանների բաժանորդները կունենան Orange-ի բոլոր բաժանորդների հետ անվերջ խոսելու աննախադեպ հնարավորություն 7 օրվա ընթացքում` միանվագ վճարելով ընդամենը 500 դրամ:

«Մենք ցանկանում ենք, որ մեր բաժանորդներն առավելագույնս օգտվեն ամառային հանգստից և չմտածեն րոպեների կամ ծախսերի մասին: Այս առաջարկը թույլ է տալիս բաժանորդին, վճարելով փոքր գումար` այլևս չանհանգստանալ խոսելաժամանակի մասին: Ինչպես մենք ենք ասում. «անվերջ խոսելը փոխվում է Orange-ի հետ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Այսպիսի առաջարկ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում կանխավճարային բաժանորդների համար առաջին անգամ է արվում: Վստահ ենք, որ մեր բաժանորդներից շատերը կօգտվեն այս ամառային առաջարկից` իրենց հանգիստն ավելի հարմարավետ դարձնելու համար», ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Առաջարկից օգտվելու համար Orange-ի վերոնհիշյալ սակագնային պլանների բաժանորդները պետք է պարզապես հեռախոսից հավաքեն *129# հրահանգը, որի արդյունքում անմիջապես կստանան առաջիկա 7 օրերի ընթացքում մինչև 5000 րոպե ցանցի ներսում խոսելու հնարավորություն:

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info