Հունիսի 13-ի մամուլ

mamulԿառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. – «Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ձգել այդ հարցը։ Առայժմ Սյունիքը կղեկավարի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը»։ Ըստ թերթի, «Սուրեն Խաչատրյանն իրեն այլ պաշտոնում չի պատկերացնում եւ հույս ունի նախաքննության ավարտից եւ իր տան մոտ կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնելուց հետո վերադառնալ պաշտոնին, հույս ունի այս անգամ էլ մի կերպ պրծնել»։ Մյուս կողմից, «Ժամանակ»-ի տեղեկություններով, «հենց իշխանության մեջ լուրջ հակադրություն կա դեպքերի նման զարգացմանը, եւ թերեւս պատահական չէ, որ մամուլում ի հայտ են գալիս Սուրեն Խաչատրյանի հին ու նոր մեղքերը»:

«Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանը Երեւանի քաղաքապետարանի պատասխանից, ըստ թերթի, «ակնհայտ է դառնում, որ քաղաքապետարանը չի պահանջելու Փակ շուկայի սեփականատիրոջից՝ հուշարձան այդ շենքը բերել նախկին տեսքի»: «Փակ շուկան, ինչպես հայտնի է, սեփականության իրավունքով պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որն էլ արդեն ավելի քան մեկ տարի է, ի հեճուկս հանրային բողոքներին, ձեռնամուխ է եղել այդ հուշարձանը ձեւախեղելու գործին»:

Նույն թերթը գրում է. – «Իշխանական գրեթե ողջ վերնախավը երեկ ուշ երեկոյան հավաքված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում: «Էլիտայով» նշում էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ նախօրեի ինաուգուրացիան»:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը դժվարանում է պատասխանել, թե որն է իր կարիերայի հաջողության գրավականը: Երեկ «Հրապարակ»-ի թղթակցի նշված հարցին նա զարմացած հակադարձել է. – «Իսկ Դուք կարծում եք, որ ես հաջո՞ղ կարիերա ունեմ»: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ֆինանսների նախարար նշանակվելն իջեցո՞ւմ է: Եթե անկում է, ապա ինչո՞վ էր պայմանավորված: «Ոչ անկում, ոչ վերելք, կյանք է, մի օր այստեղ եմ աշխատելու, մի օր՝ մեկ այլ տեղ»: Իսկ վարչապետի պես քավոր ունենալու գործոնը քանի՞ տոկոս դերակատարում ունի իր առաջընթացի գործում: «Գիտեք ինչ, այն, որ վարչապետն իմ քավորն է, չեմ թաքցնում, բայց նաեւ ուզում եմ նշել, որ իմ կարիերայի աճը, որը Դուք նկատել եք վերջերս, սկսվել է շատ ավելի վաղ, քան որ վարչապետը եղել է իմ քավորը», – պատասխանել է Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով, որ վարչապետը քավոր-սանիկական հարաբերություններով որոշումներ չի կայացնում:

 
Դիտել են 64 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info