Մայր Աթոռը Toyota մեքենաներ չի գնել. դրանք նվիրաբերել է գործարար Սամվել Կարապետյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Տեր Վահրամ Քահանա Մելիքյանն այսօր ասել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենաները դեռ երկու տարի առաջ Մայր Աթոռին նվիրաբերել է բարերար Սամվել Կարապետյանը:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այս մասին ասել է` մեկնաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ Մայր Աթոռը ավելի քան $ 300,000 է ծախսել Toyota մակնիշի մի քանի մեքենա գնելու համար:

“Մայր Աթոռ Սուր Էջմիածնի եկամուտների 16-18%-ը գոյանում է գանձանակություներից, գրականության վաճառքից եւ մոմավաճառությունից, իսկ մնացած գումարները հայթայթվում են անհատ բարերարներից` առանձին ծրագրերի հովանավորության տեսքով”,-ասել է Տեր Վահրամը:

Նրա խոսքերով, “6000 աշխատակից ունեցող կառույցի համար մի քանի մեքենաներ ունենալն անպատշաճություն չէ”:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածվող մեկնաբանություններին` նա ասել է, որ “Մայր Աթոռի համար քննարկումները երբեք մերժելի չեն եղել, սակայն սոցիալական ցանցերում տեղ գտածը քննարկում կոչել չի լինի. դրանք պատիվ չեն բերում ոչ հայրենիքին, ոչ եկեղեցուն”:

 
Դիտել են 57 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info