Ավտովթար Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում

vost4Հունիսի 27-ին, ժամը 06.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, իսկ վարորդը ստացել է ոտքերի վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանա­տան մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի 3503 Տ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1970 թ. ծնված Մ. Հարությունյանը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տուժածին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 
Դիտել են 60 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info