Orange-ի բաժանորդները կարող են SMS-ով կապի մեջ մնալ Facebook-ում

_MG_3532_1Ամռան արձակուրդներին ընդառաջ՝ այսօր Orange-ը ներկայացրեց երկու նորություն բջջային ինտերնետից օգտվողների համար: Առաջինը Facekook SMS ծառայությունն է, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները կարող են բջջային հեռախոսի միջոցով շփվել Facebook-ում, անգամ եթե այդ պահին ինտերնետը հասանելի չէ, կամ եթե օգտագործում են պարզագույն հեռախոս, որը չունի ինտերնետի հնարավորություններ: Պարզապես ակտիվացնելով «Facebook SMS» ծառայությունը՝ վերջիններս SMS-ի միջոցով կստանան հաղորդագրությունները, «պատի» գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ: Բաժանորդները կարող են նաև պատասխանել, մեկնաբանել, հաստատել ստացված հարցումը` ուղարկելով պատասխան SMS, որը սովորական պատասխանի տեսքով կհայտնվի բաժանորդի Facebook-յան էջում:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել կամ Facebook-ի էջում՝ «Հաշվի կարգավորումներ» բաժնում, կամ հեռախոսից ուղարկելով SMS 32665 կարճ համարին` տեքստում նշելով «fb»: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է Facebook-ի պրոֆիլում նախապես նշել բջջային հեռախոսահամարը:
«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ SMS-ների համար գանձումը կկատարվի ինչպես ներցանցային SMS-ների համար` ըստ բաժանորդի սակագնային պլանի:
«Տարվա այս ժամանակահատվածում բոլորը, և հատկապես ուսանողները հաճախ են ճամփորդում՝ երբեմն լինելով այնպիսի վայրերում, որտեղ ինտերնետը հասանելի չէ: Նրանց համար, ում Facebook-ում կապի մեջ լինելն ամենօրյա անհրաժեշտություն է, այս առաջարկը կդառնա ամենասիրված ծառայություններից մեկը», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Երկրորդ նորությունը «Խոսենք» կանխավճարային ծառայության «Իմ Երկիրը» մարզային սակագնային պլանի բաժանորդների համար է: Այսօրվանից վերջիններս շարժական ինտերնետից կօգտվեն 20 դր/ՄԲ սակագնով նախկին 60 դր/ՄԲ սակագնի փոխարեն: Այսպիսով, գտնվելով Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս, այս սակագնային պլանի բաժանորդները, ովքեր արդեն իսկ Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարում են 5 դր/րոպե սակագնով, նաև կկարողանան ավելի հաճախ ու հեշտորեն օգտվել շարժական ինտերնետից:

 
Դիտել են 30 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info