Հուլիսի 2-ի մամուլ

mamulՕրերս նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված՝ պետական բյուջեի միջոցների կառավարմանն առնչվող քննարկման վերաբերյալ «Հայոց աշխարհ»-ը գրում է․ – «Սկզբունքորեն սպասելի էր, որ վերը նշված իրավիճակի հետագա ընթացքը պետք է հանգեր նման մի քննարկման, մի միջանկյալ ամփոփման՝ տրամաբանորեն ենթադրելի հաջորդող հանգուցալուծմամբ, որը, հուսանք չի ուշանա։ Համենայն դեպս կառավարություն-Վերահսկիչ պալատ-դատախազություն շղթայում հարաբերությունների ու այդ հարաբերությունների ընթացքում դրսևորած գործելակերպի, շղթայի օղակներից յուրաքանչյուրի անելիքների առումով նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձերը, գնահատականներն ու հանձնարարականները տեղին էին, նաև անհրաժեշտ։ Այլապես ավելի էր խորանում ընկալումը, որ պետական համակարգում, տարբեր ու առանձին գործող ինստիտուտներ ձգտում են որքան հնարավոր է՝ յուրաքանչյուրն իր կողմը քաշել վերմակը։ Հանրագումարում անհարմար կացության մեջ էր հայտնվում պետական կառավարման ամբողջ համակարգը»։

«Ժամանակ»-ը զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Հարց․- «Այնուամենայնիվ, չե՞ք ուզում վերադառնալ որևէ պաշտոնի»: Պատասխան․ – «Զզվում եմ իմ աշխատանքից: Ես այս վերաբերմունքին արժանի չեմ, դրա համար Աստված չկամեցավ, կգա ժամանակ, կապրենք կտեսնենք՝ ինչ կլինի, ամեն ինչ պարզ կլինի, իմ երկրի զավակն եմ, երկրից փախչելու տեղ չունեմ, և կմնամ իմ երկրում, և ուզում եմ բոլորը մնան երկրում, աշխատեն, բոլորը իմ հարազատն են: Կգա ժամանակը, և պարզ կլինի՝ ով ինչ կլինի․․․»: Հարց․ – «Դուք նշեցիք, որ Ռոբերտ Քոչարյանի անունը մեկ անգամ տվեցիք, և լրատվամիջոցները թիրախ ընտրեցին Ձեզ: Հիմա հարաբերություններն ինչպե՞ս են Ռոբերտ Քոչարյանի հետ»: Պատասխան․ – «Ռոբերտ Քոչարյանին շատ հարգում եմ, շատ բարեպաշտ, ճիշտ մարդ է ինքը»: Հարց․ – «Իսկ Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք»: Պատասխան․ – «Նույնն էլ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Սերժ Սարգսյանին շատ հարգում եմ, և ընդհանրապես, ես միշտ ծառայել եմ հայոց թագավորներին և կաթողիկոսին, և ասում են, որ կաթողիկոս և թագավոր ընտրվում են ի վերուստ»:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալո-Պովոլժիեի հետազոտությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է, թե չի կարծում, որ Ռուսաստանի կողմից ճնշումներ են գործադրվում Հայաստանի նկատմամբ, որպեսզի ՀՀ-ն հետ կանգնի ինչ-որ քայլերից: «Եթե դիտարկենք գազի սակագների բարձրացման հարցը, ապա շատ հաճախ Ռուսաստանի գործողությունները մենաշնորհների նկատմամբ, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի դեպքում, դրանք շատ վատ են փոխկապակցված Ռուսաստանի քաղաքական, ազգային շահերի հետ, այսինքն՝ «Գազպրոմ»-ի ազգային շահը շատ հաճախ ավելի կարևոր է, քան ՌԴ-ի ազգային շահը, ցավոք: Այդ իսկ պատճառով գազի սակագնի շուրջ գործընթացն էլ չէի կապի Հայաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ընդունման կամ չընդունման հետ, այդ խոսակցություններին առհասարակ լուրջ չէի վերաբերվի», – ասել է Սկակովը:

 
Դիտել են 55 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info