Հուլիսի 4-ի մամուլ

mamul«168 ժամ»-ը «Առանց Լեռնային Ղարաբաղի» վերնագրի ներքո գրում է․ – «Լավատեղյակ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցն ամենևին պայմանավորված չէ եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները: Ըստ նույն աղբյուրների՝ Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ այդ կառույցին, եթե չլիներ Մաքսային միության, ավելի ճիշտ՝ այդ միության անդամ Ղազախստանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը կարող է Մաքսային միությանը միանալ առանց Լեռնային Ղարաբաղի: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պնդում է, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է հաստատվի մաքսային հսկողություն, նույն ռեժիմով՝ ինչպես Իրանի կամ Վրաստանի միջև: Բնականաբար, Հայաստանը չի կարող համաձայնել նման անհեթեթ պահանջի, քանի որ դա ինչ-որ իմաստով նշանակում է՝ կորցնել Լեռնային Ղարաբաղը: Մյուս կողմից, Հայաստանին Մաքսային միության կազմում տեսնել ցանկացող Ռուսաստանը չի ուզում հանուն Հայաստանի կորցնել այդ կառույցի առանցքային անդամ հանդիսացող Ղազախստանին»:

«Հրապարակ»-ը գրում է․ – «Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մեր աղբյուրները՝ այսօր, երեկոյան ժամը 8-ին, տեղի կունենա երկար սպասված ԳՄ նիստը, որը պետք է քննարկի պառլամենտական մեծամասնության վարքագիծը ՎՊ հաշվետվության ժամանակ: Շատերն սպասում են նույնքան կոշտ խոսակցություն, ինչպիսին եղավ նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ, մանավանդ որ հենց ԳՄ-ին ներկա լինելու համար չեղյալ է համարվել Հովիկ Աբրահամյանի այցն Ուկրաինա, որը պետք է մեկնարկեր այսօր: Եվ չնայած ՀՀԿ-ում սպասում են, թե ինչ է ասելու խնդրո առնչությամբ Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, խորհրդի նիստ ԳՄ-ից հետո չի լինելու»:

«Ժողովուրդ»-ը գրում է․ – «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Ջոն Հանթսմանը խզել է իր կապերն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս»-ի նախագահ Վարդան Օսկանյանի հետ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հանթսմանը դադարեցրել է անգամ հիմնադրամի ֆինանսավորումը: Հատկանշական է, որ մեծ բարերար Հանթսմանը նման որոշման է հանգել ոչ թե Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, այլ տակավին վերջերս: Ինչո՞ւ է Հանթսմանը սառեցրել հարաբերություններն Օսկանյանի հետ: «Ժողովուրդ»-ի այս հարցին «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը շատ կարճ պատասխան տվեց․ – «Մեկնաբանություն չունեմ»:

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info