Հերթը հասավ Մառոզ Մարգոյի՞ն

Margarita-XachatryanԱյն, որ այսօր ամեն ինչ մեր հասարակության մեջ կամ դեգրադացիա է ապրում, կամ դառնում է լղոզված, անդեմ ու անհասկանալի, որևէ մեկիս համար գաղտնիք չի. ինչ որ տեղ նույնիսկ սովորական է դարձել ու ձևավորվել է համապատասխան ռեակցիան անտարբերության տեսքով, ինչն էլ, եթե մեկի համար ուղղակի ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է, մյուսի համար դառնում է ուղղակի պարարտ հող առկա վիճակը խորացնելու համար: Ասածս ինչ է: Օրեր առաջ հրապարակումների տարափ սկսվեց կապված Մարգարիտա Խաչատրյանի հետ և ակամա իմ մոտ առաջացավ մի տարօրինակ զգացողություն. ՄԱՌՈԶ ՄԱՐԳՈՆ, որ նախ և առաջ զոհված զինվորի մայր է, որքան ես գիտեմ լսածս տեղեկություններով, որոնք քաղաքացիական միջավայրից չեն, այլ զինվորական, այս պահին ամենաազդեցիկ ու հեղինակավոր անձն է, որ կարողանում է հակակշռել որևէ սպայի անկախ աստիճանից ու ինչ որ իմաստով իրավապաշտպանի, բանակի քաղաքացիական վերահսկողի դեր է կատարում, ու ասեմ իր գործն անում է շատ լավ, ինչպես հարոյւրավոր շարքայիններից ու ծնողներից եմ լսել կամ տեսել եմ հեռուստատեսությամբ տարբեր առիներով պատրաստված բանակային տեսանյութերի մեջ: Հիմա ինձ համար իրոք անհասկանալի է, թե ինչն է պատճառը, որ այս կնոջ հանդեպ սկսվել է մեղմ ասած վերաբերմունքի փոփոխություն, չասելու համար ԿԱԽԱՐԴՆԵՐԻ ՈՐՍ: Գուցե արդեն որոշված է, որ պիտի նրա համար էլ գտնվի փոխարինող` գործ անողից <<ճառասաց կաղապարի>> ֆորմատի տրամաբանությամբ, հատկապես որ արդեն ասածիս ուրվապատկերը գծագրվում է: Եվ գուցե հենց դրանով պայմանավորված է, որ Մարգարիտա Խաչատրյանն ուղղակի հիմա փորձում է պահպանել իր ստեղծածը հանուն այն գաղափարի ու այն գործի, որ դրված է իր կազմակերպության հիմքում և իր անձնական ներկայությամբ ու հեղինակությամբ թույլ չտալ, որ առուծախի առարկա դառնա նաև զինվորի արյունը:
Արդեն մեկ անգամ ասել եմ մի հրապարակման մեջ, որ այս վերջինը կլինի առկա հիասթափության պիկը: Միթե հասել ենք այնտեղ, որ այս պիկն էլ ենք ապրելու:

Հեղինակ՝ Արման Հակոբ Գրիգորյան

 
Դիտել են 212 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info