Մեկնարկեց «Սփյուռք ամառային դպրոց» 2013թ ծրագիրը

123_1Հուլիսի 9-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» 2013թ ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը՝ կարևորելով մայրենիի արագացված դասընթացներին մասնակցությունը. «Աշխարհի բոլոր ծայրերում հայի շուրթերից պետք է հնչի հայերենը: Հայերեն խոսելով պետք է պահպանենք մայրենին և փոխանցենք սերունդներին»:
«Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է 5 ուղղություներով՝ Հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք կտևեն հուլիսի 8-ից օգոստոսի 2-ը, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (հուլիսի 15 – օգոստոսի 2), Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց (հուլիսի 22 – օգոստոսի 2), Սփյուռքի լրագրողների դասընթաց (հուլիսի 22 – օգոստոսի 2), Ազգային երգի ու պարի դասընթաց ( հուլիսի 24 – օգոստոսի 2):
Դասընթացները կանցկացվեն հայերենով, կդասավանդեն Հանրապետության և Սփյուռքի հայտնի լեզվաբան-մանկավարժներ: Մայրենիի ուսուցման ընթացքում կզուգակցվեն տեսական-գործնական պարապմունքները, սովորողները տարբեր միջավայրերում մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորություն կունենան:
«Սփյուռք» ամառային դպրոցը, որը հայերենի ուսուցման և Սփյուռքի մասնագետների վերապատրաստման ծրագիր է, արդեն երկրորդ տարին է անցկացվում: 2013թ ծրագրին մասնակցում է 210 սփյուռքահայ աշխարհի ավելի քան 25 երկրից:
Դասընթացների մասնակիցների համար կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ, քննարկումներ, կլոր սեղաններ և այլն:

 
Դիտել են 42 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info