Հուլիսի 10-ի մամուլ

mamul«Ժողովուրդ»-ը «Մի բարի լուր նախագահականից» խորագրի ներքո գրում է․ – «Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած համայնքներին օգնելու նպատակով ստեղծված «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ին փոխանցել է 80 միլիոն դրամ (200 հազար ԱՄՆ դոլարից քիչ պակաս): Հիմնադրամի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ փոխանցումը կատարվել է ՀՀ նախագահի հիմնադրամից: Թե ինչ հիմնադրամի մասին է խոսքը կամ որտեղից Սերժ Սարգսյանին այդքան գումար, եթե նրա ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 400 հազար դրամ (մոտ 1000 ԱՄՆ դոլար), մեզ չհաջողվեց ճշտել: Բայց, անկախ այդ ամենից, ողջունելի է, որ կարկտահարությունից տուժած գյուղացիներին փոխանցված ամենամեծ օգնությունը հենց Սերժ Սարգսյանն է ցուցաբերել՝ ընդ որում, առանձնապես չգովազդելով իր այդ քայլը»: Թերթը տեղեկացնում է, որ հիմնադրամի հավաքած ընդհանուր գումարը կազմում է 228 միլիոն դրամ:

«Հայկական ժամանակ»-ը «Հօգուտ ժողովրդի» վերնագրի ներքո գրում է․ – «Երևանի ներքաղաքային մի քանի երթուղիներ սպասարկող երկու ընկերություն երեկ դիմել են քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն՝ առաջարկելով ավտոբուսների և միկրոավտոբուսների 100 դրամ ուղեվարձը թանկացնել 50-70 դրամով: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ տնտեսվարողների պահանջներն էական չեն, և միայն համապատասխան քննարկումների արդյունքում պետք է որոշվի, թե տրանսպորտի ուղեվարձը որքանով կարող է թանկանալ: Վերջնական որոշում, ըստ նրա, կլինի մի քանի օրից»:

«Ժամանակ»-ը «Վաճառո՞ւմ է Գորիսի տունը» վերնագրի ներքո գրում է․ – «Ժամանակ»-ի Սյունիքի աղբյուրները տեղեկացնում են, որ Սուրեն Խաչատրյանը որոշել է Գորիսի իր առանձնատունը վաճառել: Ավելին՝ նա ներկայում ևս շարունակում է ճնշումները․ հիմա էլ ստիպում է Գորիսի ալրաղացի տնօրենին գնել իր տունը: Ըստ Գորիսում շրջանառվող տեղեկությունների՝ հայտնի միջադեպի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը քնած չի եղել, այլ եղել է կրակողների թվում»: «Գորիսում ասում են՝ հայրերը իրենց տղային են պաշտպանում, իրենց վրա են վերցնում հանցագործությունը, բայց ինքը իր տղային է նստեցրել իր կաշին, պաշտոնը փրկելու համար, բայց դա էլ նրան չօգնեց», – թերթին փոխանցել են Գորիսից:

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info