Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

2_1Հուլիսի 10-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգում ընդգրկված էր 3 հիմնական հարց.
ՀՀ սփյուռքի նախարարության սփյուռքահայ երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկուցեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության հաշվետվությունը ներկայացրեց իրավաբանական վարչության պետ Լուիզա Ծատուրյանը:
Հունիսի 17-23-ը Մարսելում կայացած «Ֆրանս-հայկական Գերազանցության շաբաթ»-ի միջոցառումների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը:
Ամփոփելով նիստը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց, որ «Ֆրանս-հայկական Գերազանցության շաբաթ»-ը Մարսելում կազմակերպվել ու իրականացվել է բարձր մակարդակով: Նախարարը շնորհակալություն հայտնեց Մարսելի փոխքաղաքապետ, «Didier Parakian» բրենդի հիմնադիր Դիդիե Պարաքյանին, Մարսելի Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար, Մարսելի 13, 14-րդ թաղամասերի թաղապետ Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար Կարո Հովսեփյանին, «Terre d` Armenie» կազմակերպության, «ARARAT TV»-ի տնօրեն Ռիչարդ Ֆինդիկյանին՝ «Ֆրանս-հայկական Գերազանցության շաբաթ»-ը հրաշալի կազմակերպելու համար: Նախարարը խոսեց նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:
Ընթերցվեց ատյանի անդամ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի առաջարկը ԱՄՆ-ում նման միջոցառում կազմակերպելու վերաբերյալ:
Ատյանի նիստին ներկա էր Ռուսատանի Դաշնության Նոր Նախիջևանի համայնքի ղեկավարի տեղակալ, «Հայազգ» էլեկտրոնային ռուսալեզու հանրագիտարանի հեղինակ Սերգեյ Սայադովը: Նա հանգամանորեն ներկայացրեց հանրագիտարանը, և աջակցություն խնդրեց այն համալրելու, Սփյուռքի ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու, նյութերը նաև հայերեն ու անգլերեն ներկայացնելու համար:

 
Դիտել են 30 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info