ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցներին

օտարագիր (3)Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ծաղկաձորում կայացած Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի մասնակիցներին:
Համաժողովը կազմակերպվել էր հուլիսի 11-15-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և կոչված է նպաստելու օտարագիր հայ գրողների ներուժի համախմբմանը, նրանց ստեղծագործությունների ճանաչողության ընդլայնմանը, Հայրենիքի հետ հայ գրողների կապի ամրապնդմանը:
Ողջունելով մասնակից գրողներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորեց օտարագիր գրողների դերը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում 7 օտարագիր հայ գրողների ներգործությունը օտար գրողների վրա: «Եթե Ձեզանից յուրաքանչյուրն իր բնակության երկրում մինչև 2015թ. մեկ գիրք կամ ուսումնասիրություն գրի Մեծ Եղեռնի մասին, հատկապես եթե ստեղծվեն վեպեր, էսսեներ Ցեղասպանություն վերապրածների մասին և գտնեն իրենց այլազգի ընթերցողին, ապա մենք ևս մեկ քայլ առաջ կգնանք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Այնուհետև համաժողովի մասնակից գրողները մասնակցեցին «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Վիլյամ Սարոյան» մեդալներով պարգևատրեց ԱՄՆ-ից ժամանած անվանի գրող Փիթեր Սուրյանին և Կանադայից ժամանած Քիթ Ղարիբյանին, ով այսօր նշում է ծննդյան 70-ամյակը:
ՀՀ սփյուռքի նախարարը «Արի տուն» ծրագրի մասնակից պատանիներին և աղջիկներին կոչ արեց օրինակ վերցնել օտար ափերում ապաստանած, բայց իրենց հայեցի դիմագիծը չկորցրած ավելի տարիքով գրողներից, բանաստեղծներից:
Համաժողովի մասնակիցները նաև ծանոթացան ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայության հետ տարվող աշխատանքներին:
Անվանի ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանը, հանդես գալով շնորհակալական խոսքով, մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ իմ հայ ժողովրդին, որ միշտ ազնիվ է եղել իմ հանդեպ: Ես սիրում եմ Միացյալ Նահանգները, բայց վերջին սերն իմ Հայրենիքն է՝ Հայաստանը: Եվ այն, ինչ տեսա այսօր, պարզապես հիասքանչ է»:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին նվիրեց նախարարության պատվերով և նախաձեռնությամբ լույս տեսած «Գրական Սփյուռք» և «Սփյուռք» տարեգրքերը, ինչպես նաև մի քանի այլ աշխատություններ:

 
Դիտել են 26 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info