Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 2013թ չորրորդ փուլի բացումը

IMG_9559-1_1Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների՝ «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի չորրորդ փուլի բացումը:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Կատարվել է ձեր երազանքը, «Արի տունը» հնարավորություն է ընձեռել տեսնել Հայաստանը, լինել Հայրենիքում, ընկերներ գտնել ու լինել հավերժ կապված Հայաստանին: Խորին շնորհակալություն բոլոր հյուրընկալ ընտանիքներին, ծրագրի կազմակերպիչներին, Սփյուռքի կառույցներին, դպրոցներին, ծնողներին, ովքեր նպաստեցին, որ դուք Հայաստանում 14 հրաշալի օր անցկացնեք: Շնորհակալություն քաղաքապետարանին, մարզերի ղեկավարներին: Հատուկ շնորհակալություն բժիշկներին, որոնք այս 14 օրը պետք է անգործ մնան, քանի որ դուք պետք է առողջ ու առույգ լինեք: Այս օրերի ընթացքում դուք կբարեկամանաք ու կընկերանաք իրար հետ, Հայաստանից կհեռանաք նոր զգացումներով ու մտքերով, որ նորից պետք է գաք Հայաստան»:
Նախարարը հատուկ ողջունեց առաջին անգամ ծրագրին մասնակցող այն պատանիներին ու երիտասարդներին, ովքեր եկել են Իրաքից, նաև՝ Նիդեռլանդներից, Լատվիայից, Բելգիայից, Բելառուսից, Արգենտինայից, Սիրիայից, Ռուսաստանից ու Վրաստանից եկած երեխաներին:
Ելույթ ունեցավ Թբիլիսիի Մշակույթի կենտրոնի «Ջեյրան» պարախումբը:
Ծրագրի չորրորդ փուլին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 150 երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից:

 
Դիտել են 32 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info