Հուլիսի 16-ի մամուլ

mamul«168 ժամ»-ը գրում է․ -«Կիրակի օրը Պռոշյանում կայացած գյուղապետի ընտրություններն առաջինն էին վերջին մեկ տարվա ընթացքում կայացած երկու համապետական և Երևանի ավագանու ընտրություններից հետո: Առաջինը լինելով` դրանք պետք է արտահայտեին «նոր Հայաստանի» որակը, որն, ըստ այդ երեք ընտրություններում հաղթած ՀՀԿ-ի, «աննախադեպ աճ է արձանագրել»: Բայց կիրակի օրը տեղի ունեցավ այն, ինչ կարող էր տեղի ունենալ «խփված տոկոսներով» վերարտադրված իշխանության պայմաններում»:

«Ժողովուրդ»-ը գրում է․ -«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախորդ տարի հսկայական գումարներ է ծախսել համապետական ընտրությունների համար անհետացող թանաք ձեռք բերելու համար: «Ժողովրդին» հայտնի է դարձել, որ 48 միլիոն 676 հազար դրամ է ծախսվել ԱԺ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ կնիքների և դրոշմակնիքների պատրաստման աշխատանքների, 13.9 միլիոն դրամ էլ՝ դրանց, ինչպես նաև անհետացող թանաքի ձեռքբերման համար: Եվս 14.8 միլիոն դրամ էլ ԿԸՀ-ն ծախսել է նախագահական ընտրությունների համար անհետացող թանաք ձեռք բերելու համար: Ու չնայած ծախսված գումարին, ամեն անգամ արդյունքը նույնն էր․ և Ազգային ժողովի, և նախագահի ընտրություններում այդ թանաքն անհետացավ շատ ավելի վաղ, քան պետք էր: Արդյունքում սա հիմք տվեց ընդդիմությանը պնդելու, որ իրականում այդպես իշխանությունները ընկեղծարարներին կրկնակի քվեարկության հնարավորություն տվեցին»:

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info