Ոստիկանությունը կոչ է անում «հարգել համակեցության կանոնները»

big_1374557238_8711896_1ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված ակցիաների կապակցությամբ:

«Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում, մի խումբ անձինք խախտելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, դուրս գալով երթեւեկության բանուկ գոտի` երթուղային միկրոավտոբուսների դիմապակիներին փակցրել են տարբեր բնույթի կոչեր: Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլեւ, ցավոք, անտեսել այն իրողությունը, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդի բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում վարորդի երթեւեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ ողբերգական հետեւանքների:
Եվ նույնիսկ այս պայմաններում ոստիկանության ծառայողները հանդուրժողական վերաբերմունք են դրսեւորել «Հավաքների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումով անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ`բացատրելով նրանց գործողությունների ոչ միայն անօրինական լինելը, այլեւ հնարավոր բոլոր վտանգավոր հետեւանքները:

Չնայած դրան, հավաքի առանձին մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների հորդորներին եւ օրինական պահանջներին, փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողներին` խոչընդոտելով վարորդների աշխատանքը, ինչը եւ կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդների հոգեվիճակի խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ:
Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները եւ ձեռնպահ մնալ երթեւեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսեւորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության», – ասված է հայտարարության մեջ:

mediamax.am

 
Դիտել են 82 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info