Orange Հիմնադրամի աջակցությամբ Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում ներդրվում է նոր գյուղատնտեսական նախագիծ

_MG_9861_1Orange Հիմնադրամի և G2IA միացյալ ջանքերով Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը և թույլ է տալու գյուղի ավելի քան 38 ընտանիքների միավորել իրենց աշխատանքը՝ ստանալու ավելի լավ արդյունքներ:

Գյուղում ստեղծված կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվել է պահածոյացման արտադրամաս և խոտաբույսերի չորանոց, որոնք թույլ են տալու կոոպերատիվի անդամներին կազմակերպել աշխատանքը: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելի՝ սպառողական կոոպերատիվի գործունեությունը և բերքի իրացումը հեշտացնելու նպատակով:

Այս օրերին Լոռու մարզի Օձուն գյուղում կազմակերպված գյուղմթերքի ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ Կարմիր Աղեկի բնակիչներն արդեն իսկ ներկայացան իրենց արտադրանքով՝ ցուցադրելով տարբեր մրգերից պատրաստված մուրաբաների, չորացված խոտաբույսերի, կոմպոտների ու օղու մեծ տեսականին:

«Հայաստանի գյուղերի խնդիրներն Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Կարմիր Աղեկն արդեն երկրորդ գյուղն է, որտեղ Orange Հիմնադրամի աջակցությամբ տնտեսական նախագիծ է իրականացվում: Այն հավակնում է դառնալ կայուն և մշտական զարգացման հիմք գյուղի բնակիչների համար: Իսկապես ցանկանում ենք շուտով տեսնել այն արդյունքներն ու փոփոխությունները, որ մեր ներդրումը պիտի բերի այս գյուղին», ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 4,160,000 դրամ:

 
Դիտել են 73 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info