Կարեն Կարապետյանը նշանակվել է «ԱրմենՏել»-ի ֆինանսական տնօրեն

Карен_для отчета_1«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Կարեն Կարապետյանին «ԱրմենՏել»-ի ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին: Կարեն Կարապետյանը ստանձնել է իր պաշտոնեական պարտականությունները 2013թ-ի հուլիսի 22-ին: Այս պաշտոնում նա փոխարինեց Կարեն Շախնազարյանին, ով գլխավորում էր «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրինությունը վերջին վեց տարիների ընթացքում:

2007թ-ի ապրիլից մինչև 2011թ-ի սեպտեմբերը Կարեն Կարապետյանը զբաղեցրել է «ԱրմենՏել» ընկերության Ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնը: Այնուհետև, նա շարունակել է իր աշխատանքային գործունեությունն Ուզբեկստանի Unitel ընկերությունում (ապրանքանիշը Beeline), որտեղ վերջին 2 տարվա ընթացքում զբաղեցրել է Ֆինանսական տնօրենի պաշտոնը: Ուզբեկստանում Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են մի շարք նախագծեր, որոնց թվում են ընկերության ռազմավարական ծրագրերի ձևավորումը և «ՎիմպելԿոմ» ընկերությունների ողջ խմբի համար մի շարք նախաձեռնությունների մեկնարկը:

Մեկնաբանելով նշանակումը` «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Ողջունում եմ Կարենին նոր պաշտոնում և մաղթում նրան և ողջ ֆինանսական տնօրինության թիմին բազմաթիվ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Կարենը վերադառնում է «ԱրմենՏել» ընկերություն նոր փորձով և գիտելիքներով, և ես ուրախ եմ, որ մեր ընկերության ֆինանսական գործառույթը կգլխավորի փորձառու ղեկավար, ով լավ ծանոթ է հայաստանյան շուկային և բիզնեսին»:

Կարեն Կարապետյանը բարձրագույն կրթություն է ստացել միջազգային տնտեսագիտության ոլորտում, ինչպես նաև ուսում է ստացել Տաֆտսի Համալսարանի Ֆլետչերի դպրոցում տնտեսագիտության և ֆինանսների հատուկ ծրագրերով և Վիենայի Միացյալ Ինստիտուտում: Նախքան «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ գալը Կարեն Կարապետյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, որպես ներքին աուդիտոր:

 
Դիտել են 133 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info