Օգոստոսի 1-ի մամուլ

mamul«Հայկական ժամանակ»-ը գրում է․ – «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2011 թ․ հոկտեմբերի 12-21-ը իրականացրած մարդահամարի տվյալներն ըստ առանձին համայնքների, արդեն պաշտոնապես հաստատելով ԿԸՀ ընտրացուցակների ուռճացված լինելը: Կարևոր է, որ հենց պետական մարմինն է հաստատում, որ առանձին համայնքներում ավելի քիչ բնակիչ է ապրում, քան Սերժ Սարգսյանի համար նկարել են նախագահական ընտրություններում: […] Օրինակ, Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղն ունի 87 բնակիչ, այնինչ Սերժ Սարգսյանը 92 ձայն է ստացել: Կամ Վարդահովիտում, որտեղ առկա բնակչությունն ըստ ԱՎԾ-ի 114 է, Սերժ Սարգսյանը 116 ձայն է ստացել»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է․ – «Երևանի քաղաքապետարանը որոշել է արագ տեմպերով վերականգնել իր կորսված հեղինակությունը․ օրական մի քանի հաղորդագրություն է ստացվում քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, որոնք պատմում են, թե ինչ ջերմեռանդ է աշխատում Տարոն Մարգարյանը: […] Եվ ամենակարևորը՝ տրանսպորտային երթուղիների մրցույթ է հայտարարում, կարծես ասելով՝ քննադատում եք, դե եկեք՝ վերցրեք գծերը, ինքներդ աշխատեցրեք: Անշուշտ, այս ամենի 80 տոկոսը թատրոն է, և դրա տակ ոչ իրական աշխատանք է թաքնված, ոչ էլ դրա արդյունքում Երևանում իրավիճակն է փոխվելու: Բայց մի լավ բան կա այս ամենում․ չինովնիկն ու նրա ղեկավարած հիմնարկն անհանգստացած են իրենց վարկով, փորձում են բարձրացնել այն, շահել մայրաքաղաքի բնակիչների համակրանքը, ապացուցել, որ իրենք այնքան վատը չեն, ինչքան վերջին դեպքերի արդյունքում կարծում է հասարակությունը: Իսկ սա նշանակում է, որ մեզանում սկսել են կարևորել հասարակական կարծիքը»:

«Ժամանակ»-ը «Գիծ առ գիծ» վերնագրի ներքո գրում է․ – «Հայաստանում մի շարք հայտնի պաշտոնյաների գծատեր լինելու հանգամանքը բացահայտված է, սակայն այդ հանգամանքը հասարակության մեջ առանձնակի աղմուկ չի առաջացրել, որովհետև այդ տեղեկությունները քաղաքացիների համար անսպասելի չեն: Բոլորը գիտեն, որ Տարոն Մարգարյանը գիծ ունի, որ Գալուստ Սահակյանը գիծ ունի, որ մանր-մունր գծեր ունեն տարբեր մանր-մունր չինովնիկներ, գծեր ունեն պատգամավորներ՝ ՀՀԿ-ից և իշխանամերձ այլ կուսակցություններից: […] Հայաստանի օրենսդրությունը դե յուրե չի արգելում, որ պաշտոնյաները սեփականություն, բիզնես ունենան: Օրենսդրությունը արգելում է կառավարել այդ բիզնեսը, այդ բիզնեսում զբաղեցնել վճարվող պաշտոն: Այսինքն՝ դե յուրե նրանք մաքուր են կամ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ թղթերով նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Դե, իսկ քանի որ թղթեր, այսինքն՝ օրենքներ ընդունողն էլ ՀՀԿ-ական այն մեծամասնությունն է, որը բիզնեսների տերն է, բնական է, որ Հայաստանում երբևէ չեն ընդունվի օրենքներ, որոնք կստիպեն պաշտոնյաներին կա՛մ պաշտոնը թողնել, կա՛մ թողնել բիզնեսները»:

 
Դիտել են 52 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info