Քաղաքապետարանը կվերահաշվարկի կայանման համար վճարած երեւանցիների ծախսերը

big_1375783321_8496905_1«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանն այսօր ասել է, որ «վճարովի ավտոկայանատեղիներից օգոստոս ամսին օգտվելու համար գումար վճարած վարորդները կարող են դիմել Երեւանի քաղաքապետարան, որտեղ կվերահաշվարկվեն նրանց ծախսերը»:Անդրադառնալով տուգանքների կիրառմանը` Վազգեն Հարությունյանն ասել է, որ «դրանք իրականացնելու է Երեւանի քաղաքապետարանը, իսկ ՓԲԸ-ն նրանց տրամադրելու է խախտում կատարած մեքենաների վերաբերյալ տվյալներ»: Բանախոսի փոխանցմամբ, ներկայումս Երեւանում կա կահավորված վճարովի 8 ավտոկայանատեղի, Կենտրոն համայնքում աշխատանքներն ավարտելուց հետո կանցնեն Երեւանի մյուս վարչական շրջաններին:Վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպումն ու կահավորումն ամբողջ Երեւանում նախատեսվում է իրականացնել մինչ 2014 թվականի վերջը: «Ընդհանուր առմամբ նախատեսվում է 20000 ավտոկայանատեղի, որոնք կահավորված կլինեն 5000 տեսախցիկներով, իսկ մյուս կայանատեղերը կհսկվեն շրջիկ մեքենաների միջոցով: Նշված աշխատանքների իրականացման համար ընկերությունը նախատեսում է ներդնել $10 մլն»,- ասել է Վազգեն Հարությունյանը:Խոսելով շահույթի մասին` նա նշել է, որ «սահմանված գումարը տեղական տուրք է, որը գանձվում է քաղաքապետարանի կողմից»:«Հավաքված գումարի 70%-ը հանձնվելու է ընկերությանը, որից 16,6%-ը կկազմի ԱԱՀ-ն, կլինեն նաեւ լրացուցիչ հարկեր, որոնք դուրս կգան այդ 70%-ից: Նախատեսվում է մինչեւ 10% շահութաբերություն»,- ասել է Հարությունյանը:

mediamax.am

 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info