Արգելվել է Երեւան Կաթի մի քանի պաղպաղակների արտադրությունը

big_1375858549_3208846_1ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության որոշմամբ, արգելվել է «Երեւան Կաթ» ընկերության կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո» եւ «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը:

Ինչպես հաղորդել է ծառայության լրատվական բաժինը, «Երեւան Կաթ» ՍՊԸ-ում հուլիսի 23-ին իրականացված ստուգման ընթացքում վերոհիշյալ պաղպաղակներից կատարվել է նմուշառում եւ հուլիսի 25-ին ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ դրանք մեզոֆիլային աէրոբ եւ ֆակուլտատիվ անարէոբ մանրեների եւ աղիքային ցուպիկի խմբի մանրեների ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:

«Երեւան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնել հայտնաբերված խախտումները:

mediamax.am

 
Դիտել են 60 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info