Հափշտակել է բանկային պլաստիկ քարտ

cardՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ե.Թադևոսյան փողոցի 10 շենքի բնակարաններից մեկից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հայկ Հ.-ին, իսկ ժամը 18.40-ին, Արարատյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից` 1961 թ. ծնված Էդուարդ Մ.-ին:
Էդուարդ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ 25-30 օր առաջ, իր հարևան Հայկը մոտենալով իրեն, ցույց է տվել բանկային պլաստիկ քարտ` պատճառաբանելով, որ օգտագործելու ձևը չգիտի, խնդրել է հանել քարտի մեջ եղած գումարը, խոստանալով այն հավասարապես բաժանել` ավելացնելով, որ նշված քարտը հափշտակել է անծանոթ մի տղամարդուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը 1950 թ. ծնված Համլետ Գ.-ն է, որն օգոստոսի 6-ին, ժամը 19.20-ին, հրավիրվել է բաժին և տվել հաղորդում, որ հուլիսի 9-ին, ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վատ է զգացել և նստել Ե. Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի բակում գտնվող նստարանին ու ննջել, այդ ընթացքում զգացել է, որ մի անծանոթ տղամարդ իր գրպանից հանել է բանկային քարտը, որի հաշվեհամարին եղել է 100.000 դրամ, և գաղտնագիրը ու հեռացել:
Ինքն այդ ամենը տեսել է, սակայն ի վիճակի չի եղել կանխել:

 
Դիտել են 114 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info