Աշխարհի հայ շախմատի չեմպիոններին վերադարձան հայրենիք

Ժամեր առաջ 2011 թվականի Շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք:

“Զվարթնոց” միջազգային օդանավակայանում հայ գրոսմայստերներին դիմավորեց եւ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Օդանավից առաջինը դուրս եկավ եւ ՀՀ նախագահի կողմից դափնեպսակի արժանացավ Հայաստանի շախմատի հավաքականի ավագ, մարզիչ Արշակ Պետրոսյանը: Հայրենիք են վերադարձել նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Չինաստանից կվերադառնա ավելի ուշ:

Օդանավակայանում “Հայաստան” վանկարկելով ու մեր դրոշը ծածանելով` աշխարհի հայ չեմպիոններին դիմավորեցին նաեւ բազմաթիվ երկրպագուներ:

Տոնակատարությունը շարունակվեց Ազատության (Օպերայի) հրապարակում: Հայ շախմատիստների հաղթանակին նվիրված համերգը եզրափակեց Թաթա Սիմոնյանը:

“Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ առիթով: Ես շախմատի մասին երգ չունեմ գրած, բայց ամենալավի մասին` ունեմ: Ես չեմ դադարելու իմ բոլոր ելույթների ժամանակ կրկնել, որ ամենալավը մենք ենք”,- ասաց երգիչը:

Տոնական միջոցառման ավարտին հրավառություն եղավ:

Հուլիսի 25-ին Հայաստանի հավաքականը դարձավ Չինաստանում անցկացված Շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողը:

 
Դիտել են 142 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info