Պուտինը վաղը կժամանի Բաքու | ԱՅՍՕՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ԱՅՍՕՐ.ԻՆՖՕ

Պուտինը վաղը կժամանի Բաքու

D4558497-3C39-4F56-8F58-277117C076BB_w640_r1_s_cx0_cy2_cw0_1Այս շաբաթ, 7 տարվա ընդմիջումից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Բաքու: Ինչպես քիչ առաջ հաղորդեց Կրեմլի պաշտոնական կայքէջը, ռուսաստանյան պետության ղեկավարի աշխատանքային այցը Ադրբեջան տեղի կունենա վաղը, թեև ավելի վաղ որոշ ռուսական լրատվամիջոցներ պնդում էին, թե այցը մեկնարկելու է այսօր:

Նշենք, որ Պուտինի այս այցի ինտրիգը ոչ միայն ժամկետների մեջ է, այլև՝ երթուղու: Ըստ ռուսական աղբյուրների՝ այս անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչը Բաքու կհասնի ոչ թե ինքնաթիռով, այլ մարտական նավով` կտրելով Կասպից ծովը: Այն, որ ռուսական նավերն այսօր Բաքու են մտնելու, օրեր առաջ հաստատեց նաև այդ երկրում Ռուսաստանի դեսպանատունը՝ ընդգծելով, թե Կասպյան նավատորմի շքերթը նպատակ ունի ամրապնդել ու զարգացնել երկկողմ բարեկամական կապերը: Ադրբեջանական, ռուսական ու նաև թուրքական մի շարք լրատվամիջոցներ այժմ հաղորդում են, թե Պուտինը Ադրբեջան է գալիս հենց այս նավերի շքերթը գլխավորող հրթիռային «Դաղստան» ռազմանավով՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելու Ռուսաստանի հզորությունն ու կարողությունը Մոսկվայի համար առանցքային նշանակություն ունեցող Կովկասյան տարածաշրջանում:

Այցի մանրամասներից բացի, առայժմ մշուշոտ է նաև դրա օրակարգը: «Կարծում եմ՝ Ալիև – Պուտին հանդիպման հիմնական նպատակն է բարելավել երկկողմ հարաբերություններում առկա մթնոլորտն ու վերացնել բացասական նստվածքը, որն առաջացել էր Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման շուրջ անհամաձայնությունից ու Բաքու – Նովոռոսիյսկ նավթամուղի գործարկումը կասեցնելուց հետո», – «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է ամերիկացի փորձագետ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ռաժանո Մենոն՝ հավելելով, որ, այդուամենայնիվ, հնարավոր է՝ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեն էներգետիկ ոլորտում:

Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հաղորդել էին, որ Ռուսաստանը հեռահար նպատակներ ունի Ադրբեջանի էներգետիկ շուկա մտնելու վերաբերյալ, և որ ռուսական խոշորագույն ընկերություններից մեկը՝ “Роснефть”-ը, լրջորեն հետաքրքված է Ադրբեջանում վերջերս հայտնաբերված Ապշերոն գազային հանքավայրի շահագործմամբ, ինչպես նաև գազի հարուստ պաշարներ ունեցող Շահ-դենիզ 2-ում բաժնեմաս ձեռք բերելու հարցով:

Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցող ադրբեջանցի մի դիվանագետ, մասնավորապես, օրեր առաջ «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ ռուսական կապիտալի ներգրավման հարցը լինելու է Վլադիմիր Վլադիմիրովիչի օրակարգի հիմնական թեմաներից մեկը, և չի բացառվում, որ այս մասին կողմերը ի վերջո երկկողմ հուշագիր ստորագրեն:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի այցից շաբաթներ առաջ արդեն Բաքու էր ժամանել “Роснефть”-ի ղեկավար Իգոր Սեչինը, ով համարվում է Պուտինի մերձավոր դաշնակիցներից մեկը և նրա կողքին է դեռևս 90-ականներից՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում աշխատած տարիներից: Ընդ որում, խոսելով Կրեմլի նկրտումներից՝ ադրբեջանցի վերլուծաբանները պատահական չեն համարում այն հանգամանքը, որ Պուտինը Բաքու է ժամանում հենց հիմա՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

«Այցի ժամկետը շատ հաջող է ընտրված», – ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին անցած շաբաթ ասել է հայր Ալիևի միջազգային հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն ու կանխատեսել, թե Մոսկվան կփորձի իր համար շահեկան պայմանավորվածություններ կորզել՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ադրբեջանն այժմ գտնվում է ընտրության շեմին:

azatutyun.am

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info