Օգոստոսի 14-ին, ժամը 03.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետարանի մոտակայքում կայանված «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զարթոնք գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.22-ին, մարվել՝ 03.40-ին: Ամբողջությամբ այրվել է Ն. Ա.-ին պատկանող «Մոսկվիչ» մակնիշի 37 ՍԼ 361 պետհամարանիշով ավտոմեքենան: