«ԱրմենՏել»-ը շարունակում է բարձրացնել համակարգչային և տեխնիկական գրագիտոթյունը Հայաստանի տարբեր մարզերում

beelineAM«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) շարունակում է համագործակցել «Գործարարության զարգացման և օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ Վանաձորի տարածաշրջանային համակարգչային կենտրոնին աջակցելու նպատակով:
Դեռևս 2009 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում զգալիորեն ընդլայնվել է կենտրոնի գործնեությունը: Մասնավորապես, ծրագրավորման հիմունքների դասընթացներին զուգահեռ, 2013 թվականի հունվարից մեկնարկել է նաև «Պատանի տեխնիկ» նախագիծը: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին ստանալ գործնական հմտություններ թվային տեխնոլոգիաների հետ աշխատելիս:
«Պատանի տեխնիկ» խմբակը վարում է բարձրակարգ մասնագետ, «Հայստանի Ինտերնետ Հասարակություն» ՀԿ-ի (ISOC.AM) անդամ Վահան Միսակյանը, իսկ նախագծի ղեկավարն է մի շարք զարգացման ծրագրերի հեղինակ Մարգարիտա Սոլոմոնյանը, ով նույնպես հանդիսանում է ISOC.AM անդամ:
«Բարձրորակ կրթություն ստանալը առանց համակարգչային հմտությունների ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է: Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման ուսուման գործընթացում, աշխատանքում և շփման մեջ: «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր Ինտերնետ ծառայությունների շուկայում, և որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր` մենք ձգտում ենք ժամանակակից տեխնոլոգիաները դարձնել հասանելի ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզերի բնակիչների համար, անկախ նրանց բնակության վայրից», – ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ԱրմենՏել»-ի բազմամյա աջակցությունը հանդիսանում է բաձր գնահատական և երաշխիք երկարաժամկետ, իրական և տրամաբանորեն հիմնավորված նախագծերի, որոնց նպատակն է օգնել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց ձեռք բերել մասնագիտական հմտություններ և ամենակարևորը կիրառել դրանք Վանաձորում գործող ձեռնարկություններում»,- նշեց «Գործարարության զարգացման և օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը:
Նշենք, որ «Գործարարության զարգացման և օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1995 թ. և տարիներ շարունակ ինտերնետ տեխնելոգիաների կիրառմամբ կազմակերպում է սեմինարներ և դասընթացներ` ստեղծելով բարենպաստ միջավայր անհրաժեշտ և շուկայական պայմաններում պահանջված կրթություն ստանալու համար: Այս տարիների ընթացքում պատրաստվել են մի շարք տեխնիկական մասնագետներ, ովքեր ՏՏ ոլորտում կառուցել են արժանավոր կարիերա և մասնակցել են ԱՄՆ և Հնդկաստանի հետ փորձի փոխանակման ծրագրերին:

 
Դիտել են 189 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info