Կոնվերս բանկում բացվեց CONVERSE ART PLATFORM ցուցասրահը

Հուլիսի 28-ին “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ում բացվեց “CONVERSE ART PLATFORM” ցուցասրահը, որտեղ ցուցադրված են ժամանակակից յոթ հայ նկարիչների ստեղծագործություններ:

Բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հետևողականորեն աջակցում է հայկական մշակույթի զարգացմանը: “CONVERSE ART PLATFORM”-ը մի յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ժամանակակից հայ նկարիչներին իրենց ստեղծագործությունները ցուցադրելու բիզնես միջավայրում: Սա բիզնեսի և մշակույթի համատեղ գործակցման լավագույն օրինակներից մեկն է:

Տեղեկացնենք, որ ցուցասրահում ներկայացված են Ադրինե Գրիգորյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Դիանա Հակոբյանի, Ռուզաննա Խալաթյանի, Դավիթ Կարեյանի, Արթուր Սարգսյանի, Խաչատուր Մարտիրոսյանի ստեղծագործությունները: Ի դեպ, ներկայացված նկարիչների աշխարհագրությունը շատ լայն է, այն ընդգրկում է Հայաստանի տարբեր մարզերը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Կոնվերս բանկն աջակցել է “Սպարտակ” բալետին, “Աիդա” օպերային, ARTEXPO ցուցահանդեսին և բազմաթիվ այլ մշակութային նախագծերի:

 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info