«Դա նշանակում է, որ նրանք պատժվում են մի քանի անգամ ավելի մեծ կորուստներով, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները իրենց հանրությանը դա ներկայացնում են, այսպես ասած, իրենց ձեւով: Այդուհանդերձ, հակառակորդի դիպուկահար գործողությունները բանակցային գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունների բացահայտ խախտումներ են եւ պետք է արժանանան նաեւ միջազգային հանրության համապատասխան գնահատականին: Նման գործողություններով նրանք ցանկանում են իրավիճակը մշտապես լարված պահել շփման գծում եւ ազդել բանակցային գործընթացի վրա», – ասել է նախարարը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Սեյրան Օհանյանը նաեւ նկատել է, որ «այսպես կոչված, դիպուկահարների պատերազմը մարտավարական առումով որեւէ կողմին առավելություն չի տալիս»: