Ուկրաինայում գողացել են Լենինի արձանի գլուխը

arm13770046059Ուկրաինայի Բերդիչև քաղաքում անհայտ անձինք գլխից զրկել են Լենինի հուշարձանը: Այս մասին հայտնում է «Վիկ» հեռուստաալիքը: Վանդալների ձեռքից տուժել է մշակույթի տան նախկին շենքի մոտ գտնվող հուշարձանը, որի գլուխը հայտնաբերել չի հաջողվել: Արձանի մոտ միայն մի քանի բեկոր է գտնվել:

Տեղի կոմունիստներն արդեն հայտարարել են, որ մտադիր են վերականգնել արձանը: Կատարվածի առնչությամբ նրանք նույնիսկ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:

Վերջին տարիներին Ուկրաինայում հաճախ են հարձակումներ տեղի ունենում խորհրդային առաջնորդի հուշարձանների վրա: Երկրի տարբեր շրջաններում դրանք պղծվում են, հեռացվում՝ հաճախ չսպասելով անհրաժեշտ դատավճռի:

«Ապախորհրդայնացման» արշավն ակտիվորեն անցկացնում են «Ազատություն» կուսակցության ազգայնականները:

1in.am

 
Դիտել են 46 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info