Օգոստոսի 22-ի մամուլ

mamul«Չորրորդ իշխանություն»-ը «Օֆշորային արտագաղթ» վերնագրված հոդվածում գրում է․ – «Վերջերս ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում իշխանություններ չկան, գոյություն չունեն: Իրականում հենց այդպես էլ կա: Բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահից սկսած, վաղուց արտագաղթել են Հայաստանից: Նրանք միայն ֆիզիկապես են այստեղ, իսկ ահա նրանց ընտանիքների անդամները վաղուց արդեն տարվա մեծ մասն ապրում են արտասահմանում, նրանց զավակները սովորում են արտասահմանյան համալսարաններում, նրանց բիզնեսներն ու հիմնական կապիտալը վաղուց արտասահմանում են, նրանք հանգստանում, ծնունդ-կնունք անում, բուժվում են բացառապես արտասահմանում, այսինքն՝ Հայաստանը նրանց համար ընդամենը աշխատատեղ է: Քանի հնարավոր է՝ աշխատում են, հենց «գործից հանեցին»՝ հեռանալու են: […] Գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները վաղուց արդեն ունեցած-չունեցածի մեծ մասը տեղափոխել են դուրս ու Հայաստանում թողել են այնքան, որ «մանր-մունր ծախսերին» հերիքի: Տիգրան Սարգսյանի «օֆշորային սկանդալն», ահա, հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում, Սերժ Սարգսյանն ըմբռնումով է մոտենում ու երևի մտքում նաև քմծիծաղ է տալիս՝ «բա հո հարիֆ չի՞, որ ունեցածը Հայաստանում պահի»:

«168 ժամ»-ը հարցազրույց է վերցրել ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ: Լրագրողի այն հարցին՝ արդյոք Ռուսաստանը ճնշում կգործադրի՞ Հայաստանի վրա Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախատեսվող ստորագրման դեպքում, քաղաքագետը պատասխանում է․ – «Ռուսաստանի կողմից տնտեսական և քաղաքական ճնշում Հայաստանի վրա չի լինի, Հայաստանը կատարել է իր ընտրությունը, նրա տնտեսական կշիռը շատ փոքր է, իսկ Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին բխում է իր իսկ շահերից: Ռուսաստանը կսպասի, մինչև Հայաստանը կանցնի իր ճանապարհը դեպի ԵՄ մինչև վերջ: Կարծում եմ՝ դրանից հետո՝ մոտակա ժամանակներում, ավելի շատ մարդիկ Հայաստանից կարտագաղթեն Ռուսաստան»:

«Հրապարակ»-ը գրում է․ – «Պայքարի նոր մեթոդ է հասունանում մեզանում՝ ճանապարհ փակելը: Եթե առաջ փակում էինք Երևան – Սևան, Երևան – Արարատ, Երևան – Արմավիր ճանապարհները, ապա երեկ հերթը հասավ Կոմիտասի պողոտային: Մարդիկ հասկացել են, որ մինչև հանրապետական մասշտաբի վնաս-վտանգ չպատճառեն, իշխանությունը նրանց ձայնը չի լսելու: […] Ո՞րն է հաջորդ թեժ կետը»:

 
Դիտել են 51 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info