Խոշոր ջրատարի աշխատանքը դադարեցվել է փողոցի ջրագծի վթարի պատճառով

DC_0104_1Ինչպես արդեն հայտնել էր «Երևան Ջուր» ընկերությունը, «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարային աշխատանքների իրականացման հետ կապված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 10.00-22.00 դադարեցվելու էր Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների, ինչպես նաև Արարատի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը:
Ընդհանուր առմամբ խոսքը մի քանի տասնյակ հազար սպառողների ջրազրկման մասին էր, ինչի ակնհայտ կարևորությունից ելնելով ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Էրեբունի» տեղամասի աշխատակիցները վաղ առավոտից սկսել էին վերականգնողական աշխատանքները: Մինչդեռ նշված ջրատարի կանգառի պատճառը ոչ թե վերջինիս վթարն էր, այն նրան անմիջականորեն միակցված 50մմ ջրագծի, որով իրականացվում է Նոր Արեշի 44-րդ փողոցի ջրամատակարարումը:
Իհարկե, այդպես էլ է լինում, սակայն խնդիրն այն է, որ տվյալ ջրագիծը տարիներ առաջ կառուցվել է բնակիչների կողմից, ընդ որում առանց միացման վայրում պարտադիր փականի տեղադրման: Արդյունքում՝ ընդամենը մի քանի տասնյակ մասնավոր տնատիրություններ սպասարկող ջրագծի վթարի հետևանքների վերացման համար «Երևան Ջուր» ընկերությունը ստիպված էր ամբողջությամբ դադարեցնել 1000մմ տրամագծով մայրուղային ջրատարի աշխատանքը:
Ինչպես տեղեկացրեց «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը, տարվող աշխատանքների ընթացքում նախատեսվում է տեղադրել համապատասխան փական, այնուհետև տեղում կկառուցվի դիտահոր: Իսկ բնակիչները, հաշվի առնելով տվյալ տարածքում հոսակորուստների նվազեցման ու ջրի վաճառքի կանոնավորման անհրաժեշտությունը, իրազեկվել են ջրաչափերը փողոցում վերատեղադրելու անհրաժեշտության մասին:

 
Դիտել են 50 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info