Օգոստոսի 27-ի մամուլ

mamul«Հրապարակ»-ը գրում է․ – «Կրկին ակտուալ դարձած սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունները մոտ ապագայում իրականություն կդառնան: Մեր աղբյուրները փոխանցում են, որ սահմանադրական փոփոխությունների մշակման հանձնաժողովը գլխավորելու են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է ՍԴ նախագահի հետ: Նշենք, որ ՀՀ իշխանական վերնախավը որոշել է 2014 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Հայաստանում վերացնել նախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանականով: Ըստ այդմ, ՀՀ նախագահին վերապահվելու են խորհրդանշական լիազորություններ, նա անգլիական թագուհու կարգավիճակ է ստանալու, իսկ կառավարումը դե ֆակտո անցնելու է վարչապետին: Ըստ ամենայնի, այս փոփոխությունն արվում է Սերժ Սարգսյանի համար, որը հնարավորություն կունենա վարչապետ դառնալ և շարունակել պաշտոնավարումը»:

«Ժողովուրդ»-ը «Ֆլեշի բիզնեսի խաթեր» վերնագրի ներքո գրում է․ – «Ոստիկանությունը բավական ագրեսիվ արձագանքեց Կոմիտասի 5 հասցեում կառուցվող հերթական էլիտար շինարարության դեմ քաղաքացիների բողոքի ակցիաներին: Հանգստյան օրերին բողոքի դուրս եկած բնակիչների, նրանց աջակցող ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպերը հիշեցնում էին մարտաֆիլմերի հայտնի դրվագներ: Ոստիկանների ագրեսիվությունը, թերևս, պատահական չէ և պայմանավորված է կառուցվող շենքի սեփականատիրոջ անձով: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը հայտնի օլիգարխ, «Ֆլեշ Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է: Հիշեցնենք, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը, նաև քավորսանիկական հարաբերություններ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ – «Ոստիկանները «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ քրգործ են հարուցել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության հոդվածով: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասել է, որ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 316-րդ կետի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Այժմ նշանակված են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն»:v

 
Դիտել են 48 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info