Օգոստոսի 28-ի մամուլ

mamul«Ժողովուրդ»-ը Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչու իրենց խմբակցության անդամները չեն մասնակցում Երևանում հասարակության տարբեր խավերի, օրինակ՝ Կոմիտաս 5 հասցեի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիաներին, ինչու չեն միջամտում այդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնություններին։ «Դժբախտաբար, քաղաքացիական նախաձեռնությունները շատ հակված չեն քաղաքական ուժերի հետ համագործակցելուն, ասում են, թե մի քաղաքականացրեք խնդիրը։ Ու իրենք առանձին, լոկալ խնդիրներ են լուծում», – նշել է Սարգսյանը՝ հավելելով․ – «Իսկ մենք ասում ենք՝ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, քանի դեռ համակարգային փոփոխությունների պատրաստ չենք, արդյունք չի լինելու»։

«Հայկական ժամանակ»-ը «Գառնիկիչը գնո՞ւմ է» վերնագրի ներքո գրում է. – «Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը։ Հովսեփյանն արդեն տևական ժամանակ է, պատրաստվում է իր հեռացմանը, պաշտոնազրկությունից հետո ավելորդ խնդիրներ չունենալու համար։ ՀՀ գործող օրենսդրության համաձայն, Սերժ Սարգսյանն իհարկե կարող է երկրորդ անգամ Հովսեփյանին առաջադրել նույն պաշտոնում, իշխանական շրջանակներում, սակայն, տևական ժամանակ է ՀՀ գլխավոր դատախազի բոլորովին այլ թեկնածուների անուններ են շրջանառվում և Գառնիկիչի վերընտրությունը գոնե այս պահին գրեթե անհնար է գնահատվում։ Պաշտոնապես երկրի գլխավոր դատախազի անունը հայտնի կդառնա միայն սեպտեմբերի վերջին, երբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ին կներկայացնի նրա անունը»։

 
Դիտել են 65 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info