Վահան Հովհաննիսյանը դեսպանի լավագույն թեկնածու՞

big_3b1739adf44fcd3c42924f72ee181f89_1Լրատվական դաշտում ֆուրոր է առաջացրել այսօր տարածված այն տեղեկատվությունը, թե ընդդիմադիր ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Առաջիկայում դեսպանական առաքելության նշանակման հետ կապված լուրեր են պտտվում նաև մեկ այլ դաշնակցականի` Լեվոն Մկրտչյանի անվան շուրջ, թեև այս դեպքում դեռ առաքելության վայր հանդիսացող երկրի անունը հստակեցված չի և միայն նշվում է որևէ եվրոպական երկիր:

Թե ինչն է առաջացած ֆուրորի պատճառը` առնվազն տարօրինակ կարելի է համարել: Նախ, Վահան Վովհաննիսյանը հայաստանյան քաղաքական դաշտի հնաբնակներից է ու փորձառու պետական քաղաքական գործիչ, ով լավագույնս ճանաչում է հանրապետությունը և’ ներսից, և’ դրսից: Բացի այս, լինելով ՀՅԴ անդամ և ընդ որում` կուսակցական առաջնորդներից մեկը, վերջինս բավական հարգված է ու բարձր դիրք ունի նաև սփյուռքի միջավայրում: Հետևաբար, որևէ կասկած, որ վերջինս կհաջողի իր դեսպանական առաքելությունը, անիմաստ է: Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ ընդդիմության ներկայացուցիչ լինելը դեռ չի նշանակում զրկված լինել ՀՀ քաղաքացիությունից և ՀՀ քաղաքացուն վերապահված իրավունքներից` ներառյալ նաև պետական և դիվանագիտական պաշտոններ վարելու հնարավորությունը, հատկապես, որ մեր ներկայիս իշխանություններն ունեն նման նախադեպեր, երբ ընդդիմադիր բլոկի կամ հայացքների տեր անձնավորությունը ներգրավվում է դիվանագիտական առաքելության մեջ և օտար պետություններում կամ միջազգային կառույցների առջև ներկայացնում է Հայաստանը:

Հեղինակ՝ Արման Հակոբ Գրիգորյան

 
Դիտել են 77 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info