Օգոստոսի 30-ի մամուլ

mamul«Չորրորդ իշխանություն»-ը «Ստախոսությունը քրեորեն հետապնդելի է» վերնագրի ներքո գրում է․ – «Ընդամենը վեց ամիս առաջ Հայաստանում նախագահական ընտրություններ էին, Սերժ Սարգսյանն էլ բոլորին խոստանում էր, որ իր ընտրվելու դեպքում մարդկանց կենսամակարդակն անընդհատ բարձրանալու է, Հայաստանն էլ ավելի ապահով է դառնալու: Անցավ ընդամենը վեց ամիս, ազգային վիճակագրական ծառայությունը պաշտոնական թվեր հրապարակեց, և պարզվեց, որ այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 8․5 տոկոս, իսկ աշխատավարձերը բարձրացել են ընդամենը 3․8 տոկոսով: Այսինքն՝ կյանքը վատացել է միանգամից 4․7 տոկոսով: Ստացվեց, որ Սերժ Սարգսյանը սուտ էր ասում»: «Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի, եթե որևէ քաղաքական ուժ այս ամենի համար դատի տա Սերժ Սարգսյանին՝ դատարանում հիմնավորելով, որ նախընտրական փուլում նա գիտակցաբար խաբել է ժողովրդին և փաստորեն խաբեության միջոցով հասել իշխանության: Ուրիշ բան որ չլինի՝ «անբարեխիղճ գովազդի» համար հաստատ կարգին տուգանում են, ընդ որում՝ շահույթի որոշակի տոկոսի չափով: Իսկ Սերժ Սարգսյանի շահույթը հաստատ լուրջ թիվ է», – ամփոփում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը «Տխրելու ճիշտ ժամանակը» վերնագրված հոդվածում գրում է․ – «ՀՀ կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ տխուր էր: Նա արդեն գիտեր, որ Երևանի հանրահայտ հուշարձան շենքերից մեկը՝ Փակ շուկան, այլևս սովորական մի շենք է՝ քառակուսի, բազմահարկ, եվրոռեմոնտով, ալյումինե գույնզգույն դուռ-լուսամուտով․․․: Այստեղ շուտով կգործի սուպերմարկետ»: «Բայց, այնուամենայնիվ, Փակ շուկայի խնդիրը տեսականորեն հնարավոր է լուծել, ընդ որում, շատ արագ ու արմատապես: Լուծումը միակն է՝ Սերժ Սարգսյանը իր օգնականներից որևէ մեկին հանձնարարում է զանգահարել Սամվել Ալեքսանյանին և իր անունից հրամայել՝ շենքը բերել նախկին տեսքի և հանձնել այն պետությանը: Համոզված եղեք, որ մեկ-երկու ամիս անց կրկին կունենանք նույն Փակ շուկան ավելի ամրացված, մաքուր ու գեղեցիկ: Բայց գործնականում այդպիսի բան լինել չի կարող, որովհետև Սերժ Սարգսյանին Փակ շուկան այսօրվա տեսքով ավելի հոգեհարազատ է, որովհետև Լֆիկ Սամոն Սերժ Սարգսյանի ամենասիրելի ու հավատարիմ օլիգարխն է, որովհետև Նարեկ Սարգսյանը խիստ ուշացած է տխրել, որովհետև․․․», – շեշտում է թերթը:

 
Դիտել են 46 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info