Սերժ Թանկյանն անհանգստացած է քիմիական զենք կիրառելու՝ Սիրիայի դեմ ներկայացված «ապացույցի» կապակցությամբ

arm137785130830Ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Սիրիայում իրավիճակի սրումը.

«Ես իսկապես անհանգստացած եմ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ սիրիական վարչակարգի դեմ ներկայացված «ապացույցի» կապակցությամբ, ինչը ծառայում է որպես պատրվակ (ռազմական) միջամտության համար: Հիշում եք Իրաքի դեմ «slam dunk» (նետում բասկետբոլում, երբ բասկետբոլիստը գնդակը խաղարկում է զամբյուղի տակ, ապա այն նետում է զամբյուղը) ապացույցը:

Ինչո՞ւ պետք է Ասադը կիրառեր քիմիական զենք, երբ նա առաջատար դեր է խաղում իր մերձակայքում: Ես ոչ մի իմաստ չեմ տեսնում դրանում: Առավել հասկանալի կլիներ ենթադրելը, որ դա արել է «Ալ Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրան»՝ Արևմուտքին ներգրավելու համար:

Այս անգամ թող համայն աշխարհի մարդիկ տեսնեն ապացույցը և թող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան և ոչ թե ՄԱԿ ԱԽ-ի մի քանի ազգերը կայացնեն ներգրավման որոշում»:

1in.am

 
Դիտել են 52 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info