Ապարանի ամառային առողջարանային ճամբարը Orange-ի աջակցությամբ արդեն երկրորդ անգամ ընդունում է աուտիզմով երեխաների

Orange-ի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող երեխաներն այս տարի ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի 7-ից 14 տարեկան երեխաների համար կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով և հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստ:

Ամառային առողջարանային ճամբարը Orange-ի կողմից արդեն երկրորդ տարին ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է և ներառում է մի քանի նախագիծ` Երևանում` մեկ և մարզերում` յոթ վերականգնողական կենտրոնների վերազինում անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով, աուտիզմով երեխաների բուժման և վերականգնողական գործընթացում անմիջականորեն ներգրավված մասնագետների հատուկ վերապատրաստում Շվեյցարիայից հրավիրված մասնագետների կողմից, Երևանի երկու դպրոցում և երկու մանկապարտեզում, ինչպես նաև Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում աուտիզմի մասին իրազեկման դասընթացներ, կլոր սեղան-քննարկում և փորձի փոխանակում աուտիզմի վերաբերյալ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի առողջապահության, կրթության, սոց. ապահովության վարչություններից ներկայացուցիչների մասնակցությամբ, դասընթացներ աուտիզմի հայտնաբերման նոր մեթոդի ուսուցման նպատակով (CHAT) Երևան քաղաքի երկու պոլիկլինիկաներում և Արարատի մարզի առաջնային օղակի մասնագետների համար:

« Արդեն 20 տարի ի վեր իր գործունեության բոլոր երկրներում Orange-ն աուտիզմով երեխաների մասին հոգածությունը սահմանում է որպես իր մարդասիրական ծրագրերի հիմնական ուղղություններից մեկը, որոնք կյանքի է կոչում ընկերության բարեգործական ծրագրերի կամ Orange Հիմնադրամի միջոցով: Աուտիզմը այնպիսի հիվանդություն է, որն ազդում է մարդու հաղորդակցային հնարավորությունների վրա: Մեր ընկերության կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այդ է պատճառը, որ մենք մեր աջակցությունն ենք բերում այն երեխաներին, որոնք ունեն հաղորդակցային խնդիրներ: «Արաբկիր» հիմնադրամի հետ Orange-ի համագործակցությունը մեկնարկել է 2010թ.-ի սկզբին: Այսօր Orange Հիմնադրամը շարունակում է մեկ տարի առաջ սկսված գործը և ամառային ճամբարն արդեն երկրորդ անգամ Orange-ի

Թեգեր:

, ,
 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info