Ծեծի են ենթարկել Կանաչ ջոկատի անդամ Արման Ալեքսանյանին

1Սեպտեմբերի 4-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի է ենթարկվել Համահայկական բնապահպանական ճակատի Կանաչ ջոկատի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը: Արմանը 21 տարեկան է, ԵՊՀ Կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետի ուսանող: Հարձակվողները եղել են 10-15 հոգով` սևազգեստ, սափրագլուխ և մահակներով զինված:

Վերջին մի քանի օրերի ընթացքում սա քաղաքացիների վրա հարձակման հերթական դեպքն է:

Ակնհայտ է, որ այս խմբերն իրենց գործողություններով սպառնում են քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Սակայն հատկանշական է, որ Ոստիկանությունը կատարված խուլիգանությունների փաստով որևէ գործ դեռևս չի հարուցել և որևէ մեկին պատասխանատվության չի կանչել:

Ուստի, եթե Ոստիկանությունը շարունակի «լռություն» պահպանել այս հարցում, ապա հիմնավոր կասկածներ կառաջանան, որ ոստիկանական ուժերը հանցավոր անգործության մեջ են կամ համագործակցում են խուլիգանական գործողություններ կատարող խմբերի հետ, իսկ նման հրամանները տրվում են «վերևից»` քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող անձանց լռեցնելու և վախի մթնոլորտ ստեղծելու համար:

 
Դիտել են 63 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info