Դինո Գոլդի իրավաբան Սեդրակ Ասատրյանը խոստովանում է, որ ընկերությունը տարիներ շարունակ բռնաբարել է իր աշխատողների իրավունքները՝ առանց էլեկտրաշոկի

Dino-gold-e1346077387529Կապանում գործող կանադական «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ: Եղիան մեղադրվում է ընկերության բարի համբավը արատավորելու և զրպարտության մեջ: Բանն այն է, որ ակտիվիստը ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել է Դինո Գոլդում հանքագործների նկատմամբ կատարված ոտնձգությունների և էլեկտրաշոկի կիրառման մասին:

Ընկերության թույլ տված բազմաթիվ խախտումներին հայաստանյան մամուլն անդրադարձել է՝ սկսած դեռ 2006 թ.-ից: Դինո Գոլդը ջանք չի խնայել իր բարի համբավը փրկելու համար և 2011 թվականին դիմել է աննախադեպ քայլի՝ աշխատանքից հեռացնելով գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտային և նրա կնոջը: Օրերս աշխատանքից հեռացված նախկին տնօրենը վերադարձել է Հայաստան և հարցազրույց տվել «Առավոտ» օրաթերթին, որտեղ ներկայացրել է իրեն և կնոջը աշխատանքից հեռացնելու մանրամասները: Պարզվում է, որ աշխատանքից հեռացման հիմնական պատճառ է հանդիսացել էլեկտրաշոկերի ձեռք բերման պատմությունը:

Ֆալետտաների հարցազրույցից հետո «Դինո Գոլդ» ընկերությունը հրավիրեց մամլո ասուլիս,
որի ընթացքում Դինո Գոլդի «բարի» համբավի մասին զարմանալի բացահայտումներ ներկայացրեց ընկերության իրավաբան Սեդրակ Ասատրյանը… մեջբերենք ընկերության իրավաբանի խոսքերը. «Ի՞նչ է կատարվել իրականում… Իրականում 2-3 տարի Կապանի նախկին Դինո Գոլդ քամփնիի ղեկավարությունը, մասնավորապես՝ տնօրեն Ռոբերտ Ֆալետտան և Ֆարիդա Ֆալետտան, մեղմ ասած, աշխատողների իրավունքները բռնաբարել են 3 տարի»: Ինչպիսի անկեղծություն… Կապանցիները չեն ցանկանո՞ւմ արձագանքել իրենց բռնաբարված լինելու փաստին… Բնապահպան-ակտիվիստների կողմից «ստրուկ» բառն օգտագործելու դեմ շատ ակտիվ արձագանքներ եղան ժամանակին…

Արդյոք «Դինո Գոլդ» ընկերությունը չի՞ պատրաստվում դատի տալ իր իրավաբան Սեդրակ Ասատրյանին` կեղծ տեղեկություններ տարածելու, ընկերության բարի համբավն
արատավորելու համար, ինչպես դա արեց Եղիա Ներսեսյանի դեպքում: Թե՞ սա յուրօրինակ խոստովանության ակտ է:

Դրա հետ մեկտեղ, իրավաբանը ջանք չի խնայում հերքելու էլեկտրաշոկի կիրառման մասին տեղեկությունները, քանի որ դատական գործընթացը մտել է ավարտական փուլ և սեպտեմբերի 10-ին ժամը 16:30-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է հրապարակի այդ գործով իր ընդունած որոշումը:

Մանրամասները տեսանյութում`

 
Դիտել են 79 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info