Հայաստանը եւ Ռուսաստանը կարեւորում են երկկողմ դաշնակցային փոխգործակցության հետագա խորացումը

big_1378801228_2366283Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական-ռազմական ոլորտի խնդիրների շուրջ:

Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության, ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի եւ ՌԴ ԱԳՆ անվտանգության եւ զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առեւտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում կայանալիք միջուկային գագաթաժողովի հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է եղել նաեւ Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ հնարավոր զարգացումներին:

Բանակցությունների ընթացքում կարեւորվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացումը եւ համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների պարբերաբար անցկացման նշանակությունը եւ համաձայնություն է ձեռք բերվել հայ-ռուսական հաջորդ քննարկումներն անցկացնել Մոսկվայում 2013թ. դեկտեմբերին:

mediamax.am

 
Դիտել են 70 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info